Հայ հասարակությունը չի վստահում իշխանությանը, բայց պատրաստ է օգնել բանակին. իրավապաշտպան
ОБЩЕСТВОԵթե հասարակությունը վստահություն ունենար իշխանությունների հանդեպ, ոչ ոք չէր խոսի բանակին օգնության համար աշխատավարձերից պահվող հազար դրամների մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ նման մոտեցումը հասարակությունը որպես բանակին օգնություն չի ընկալում: «Ես ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ այդ միջոցները չեն գնում առանձին մարդկանց հարստանալուն: Երբեք չեմ մտածի, որ որեւէ քաղաքացի ափսոսում է այդ գումարը, այստեղ խոսքն այլ բանի մասին է»,- նշեց Ալավերդյանը:
Նա վստահ է, որ հայ հասարակությունը պատրաստ է օգնել բանակին ավելի ակտիվ ու ավելի շատ, բայց մարդիկ չեն վստահում գործող իշխանություններին նախաձեռնություններին ու քայլերին, նույնիսկ՝ դրական:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий



