ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելությունների բյուջեն կրճատում է 600 մլն դոլարով
ОБЩЕСТВОՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է նոր ֆինանսական տարում խաղաղապահ գործողություններին հատկացվելիք բյուջեն, որն սկսվում է հուլիսի 1-ից:
BBC-ի հաղորդմամբ` փաստաթղթում նշվում է, որ ողջ աշխարհում 14 առաքելության իրագործման համար 7.3 մլրդ դոլար կծախսվի, ինչը շուրջ 600 մլն դոլարով ավելի քիչ է, քան նախորդ բյուջեով հատկացված միջոցները:
ԱՄՆ-ն, որը հանդիսանում է ՄԱԿ-ի հիմնական դոնորը, ողջունել է ծախսերի կրճատումը, սակայն հայտարարել է, որ առավել լուրջ խնայողության հույս ուներ:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկանացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ չնայած ֆինանսավորման կրճատմանը` ՄԱԿ-ը ձգտելու է, որ հակամարտության գոտիներում խաղաղության պահպանման առաջադրանքները կատարվեն հարկ եղած չափով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



