Կատարը մերժելու է արաբական չորս պետությունների պահանջները
МЕЖДУНАРОДНОЕԿատարը մերժելու է արաբական չորս պետությունների պահանջները: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ Դոհային ներկայացված վերջնագիրն ուղղված է ոչ թե ահաբեկչության դեմ պայքարին, այլ երկրի ինքնիշխանության սահմանափակմանը:
Ամեն դեպքում, Կատարի ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին նշել է, որ Դոհան դեռեւս պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել հարեւաններին հուզող հարցերը:
«Պահանջների ցանկը մերժվում է: Մենք երկխոսություն ենք ցանկանում, բայց պատշաճ պայմաններով»,- նշել է նա՝ հավելելով, որ Կատարը չի փակելու երկրի տարածքում Թուրքիայի ռազմաբազան, ինչպես նաեւ մտադիր չէ փակել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, ինչպես պահանջում են հարեւան արաբական պետությունները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



