Ինչպես ձայնը սեքսուալ դարձնել և դրանով գրավել տղամարդկանց
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Կանայք եւ տղամարդիկ իրար գրավելու համար տարբեր մեթոդների են դիմել։ Դրանցից մեկն էլ հանդիսանում է ձայնը։ Եթե սովորեք ճիշտ ձեւով օգտվել ձայնից, ապա էլ ավելի հեշտ կլինի գրավել տղամարդկանց։
Շատերը թյուր կարծիք ունեն, թե սեքսուալ ձայնը տրվում է բնության կողմից եւ գեղեցիկ ձայն ձեռք բերելն անհնար է։
Նախ որպեսզի սկսեք շրջապատին գրավել ձեր ձայնով, առաջին հերթին ինքներդ սիրեք ձեր ձայնը։
Բանն այն է, որ յուրաքանչյուր մարդ իրեն կողքից այլ կերպ է լսում, ինչ մյուսները։
Շատերն իրենց ձայնը ձայնագրած լսելիս չեն հավանում այն, իսկ ընկերներն ասում են, որ իրականում ձայնը վատ չի հնչում, դա տեղի է ունենում, որովհետեւ իրականում դուք ձեզ այլ կերպ եք լսում, իսկ տեսանյութում ձայնը հնչում է այնպես, ինչպես բոլորն են լսում։
Մարդկանց գրեթե 99%-ը բողոքում են իրենց ձայնի հնչողությունից եւ իրենց ձայնն անգամ տհաճ են համարում։
Ինչպե՞ս ազատվել դրանից, ինչպե՞ս սովորել սեփական ձայնին եւ փորձել գեղեցիկ այն հնչեցնել։
Քայլ 1: բազային վարժություն
Բազային վարժությունը վարժություններից կազմված փաթեթ է, որոնք պետք է կրկնել ամեն օր։ Դա ամենեւին էլ բարդ չէ, պարզապես պետք է պահպանել պարբերականությունը։
Փակեք բերանն ու ատամները պինդ սեղմեք, այդ դիրքով ձայներ արձակեք։ Որպեսզի կարողանաք ցածր տոնի ձայներ արձակել, ծնոտը թույլ թողեք եւ հակառակը։
Ընտրեք որեւէ տեքստ եւ նախադասությունների վերջում ձայնի տոնն իջեցրեք։
Զարգացրեք շուրթերի շարժումները։ Շուրթերը փայտիկով ձգեք եւ շրջեք տարբեր կողմերով։ Առաջին հերթին դա ազդում է ձայնի հնչեղության վրա։
Շուտասելուկներ կրկնեք։
Թուլացեք։ Մարմնի ձգվածությունը միշտ անդրադառնում է ձայնի վրա։
Քայլ 2. վարժություն ձայնագրիչով
Ձայնագրեք ձեզ ձայնագրիչով, որպեսզի սովորեք ձեր ձայնի հնչեղությանը։ Կարող եք, օրինակ, բանաստեղծություն կարդալ կամ ինչ-որ բան երգել։ Ժամանակի ընթացքում կսովորեք ձեր ձայնին եւ այն աստիճանաբար ձեզ դուր կգա։ Սակայն, իհարկե, դա բավարար չէ։ Չէ որ ձայնը ձայնագրություններից հետո չի գեղեցկանա։
Քայլ 3. գտեք հենարան
Երբ սկսեք սովորել ձայնին, կարող եք սկսել աշխատել այն վառ ու հաճելի դարձնելու ուղղությամբ։ Եթե ձեր ձայնը խուլ հնչի, սակայն ինքնավստահ, դժվար թե տղամարդկանց դուր գա։ Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչպես են հնչում հայտնի աստղերի ձայները։ Այո, սեքսուալ։ Նրանց անընդհատ ուզում ես լսել, որովհետեւ նրանք խոսում կամ երգում են շնչառության ճիշտ օգտագործման միջոցով։
Շնչառական հենարանը ձայնն ավելի սեքսուալ է դարձնում եւ օգնում է երկար ժամանակ խոսել ու չընդհատել ձայնը։
Իսկ ինչպե՞ս զարգացնել շնչառական հենարանը, որպեսզի խոսելիս ձայնը հաճախակի չընդհատվի։
Օդը շնչեք քթով արագ ու միանգամից, շնչելիս ուսերը չպետք է բարձրանան, այլ որովայնը փոքր-ինչ պետք է ուռի։
Այնուհետեւ օդը ինչքան կարող եք պահեք եւ մի արտաշնչեք։ Որպեսզի ճիշտ պահեք այն, պարզապես արտաբերեք ՀՄՄՄՄՄՄ։
Փորի մկաններն այդ ընթացքում պետք է ձգված լինեն։
Օդն արտաշնչեք սսսսսս արտաբերելով։ Հանձնարարվում է որքան հնարավոր է երկարացնել հնչողությունը, փորի ձգվածությունը որքան հնարավոր է պետք է ուժգնանա։
Վերջում կարող եք շուտասելուկ արտասանել, ձայնը պետք է ավելի փարթամ դառնա։
Քայլ 4. ժպտացեք։
Ժպիտը հրաշքներ է գործում ոչ միայն արտաքինի, այլ նաեւ ձայնի հետ։ Ցանկացած ձայն ժպիտի հետ ավելի փափուկ ու նուրբ է դառնում։ Ժպիտը կախարդական կերպով փոխում է ձեր ձայնը, դեպի իրեն է գրավում ունկնդիրներին։ Եթե ձեզ դուր եկած տղամարդու հետ սկսեք խոսել ժպտալով, թեթեւակի բաց պահելով վերին ծնոտը։
Հավանաբար դրանից հետո նրան հեշտ կլինի գրավել ձայնով ու շփման ձեւով։



