9 անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր հատվածներին. Ջավախքում կնոջ սպանության մեջ կասկածվողը ցուցմունք է տվել
ОБЩЕСТВОՋավախքի Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում հունիսի 27-ին կնոջն սպանելու մեջ մեղադրվող Կառլեն Ք.-ն ցուցմունք է տվել: NEWS.am-ի տեղեկություններով, 70-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող տղամարդը մանրամասն պատմել է, թե ինչու եւ ինչպես է սպանել կնոջը: Նա տեղեկացրել է, որ երկար ժամանակ լարված հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, սպանության օրն էլ կրկին վիճել են եւ նա խոհանոցից վերցրել է դանակը եւ 9 անգամ հարվածել կնոջ մարմնի տարբեր հատվածներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հունիսի 27-ին Ջավախքում սպանություն է տեղի ունեցել. սպանվածը Ղաուրմա գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Քոլյանն է:
Նրան սպանելու մեջ մեղադրվում է ամուսինը՝ Կառլեն. Ք-ն, որը հունիսի 27-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



