Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

6 երկրներ, որոնք կարող են հաղթել Երրորդ աշխարհամարտը

МЕЖДУНАРОДНОЕ

Blognews.am-ը գրում է.

Երկրորդ աշխարհամարտից արդեն 70 տարի է անցել։ Այս ընթացքում տեխնոլոգիաները կտրուկ զարգացել են, իսկ ուժերի հավասարակշռությունը` փոփոխվել։ Արդյունքում հարց է առաջանում, եթե բռնկվեր Երրորդ աշխարհամարտը, ո՞ր երկիրը կունենար այն հաղթելու առավելագույն շանսերը։

Օգտագործելով մեզ հասանելի վիճակագրությունները՝ փորձել ենք պատասխանել այդ հարցին՝ յուրաքանչյուր երկիր գնահատելով հետևյալ չափանիշներով.

♦ Զինվորական անձնակազմի թիվը. բոլոր ակտիվ և պահեստազորային զորքերը։

♦Ընդհանուր ռազմածովային հզորությունը. ռազմածովային ստորաբաժանումների թիվը:

♦ Ընդհանուր օդուժի հզորությունը. ռազմական ինքնաթիռների թիվը։

♦ Տանկերը. տանկերի թիվը։

♦ Ռազմական ծախսերի միտումները. պաշտպանության և ռազմական ծախսերը դոլարով՝ երկրի ՀՆԱ-ի հարաբերակցությամբ։

♦ Միջուկային զենքի մոտավոր հաշվարկ. զինաթափված, պահուստավորված, ակտիվ միջուկային զենքերի թիվը և ավելի շատ միջուկային զենք ստեղծելու երկրի կարողությունները։

♦Ոչ նյութական ակտիվներն ու եզրակացությունը. երկրի հեռանկարներն ու ցանկացած արտաքին գործոններ, որոնք կարող են առավելություն դիտարկվել տվյալ երկրի համար։

 6  Ֆրանսիա

shutterstock_199832462

Զինվորական անձնակազմի թիվը. 202,761 ակտիվ և 195,770 պահեստային զորքեր։

Ընդհանուր ռազմածովային հզորությունը. 113 ռազմածովային միավոր, այդ թվում՝ 4 ավիակիր, 21 ֆրեգատ, 6 կործանիչ և 10 սուզանավ։

Ընդհանուր օդուժի հզորությունը. 1264 ռազմաօդային միավոր, այդ թվում՝ 283 կործանիչ և 601 ուղղաթիռ։

Տանկեր. 423։

Ռազմական ծախսերի միտումները. մոտավորապես 62.3 միլիարդ դոլարով (ՀՆԱ-ի 2.2%-ը) Ֆրանսիան աշխարհի հինգերորդ կամ վեցերորդ (կախված աղբյուրից) ամենախոշոր ռազմական ծախսն ունեցող երկիրն է համարվում։

Միջուկային զենքի մոտավոր հաշվարկ. 300 միջուկային զենք, որոնց մեծ մասը տեղակայված է սուզանավերում։

Ոչ նյութական ակտիվներն ու եզրահանգումը. Ֆրանսիան ռազմական առումով «որակը, ոչ թե քանակն է կարևոր» արտահայտության մարմնացումն է։ Չափերով հակառակորդներից համեմատաբար ավելի փոքր լինելով՝ ֆրանսիական ռազմական ուժերը բարձր պատրաստականություն ունեն և զինված են նորագույն հզոր ռազմական տեխնիկայով։ Ֆրանսիան իր զարգացած օդուժով, տանկերով ու միջուկային էներգիայով հագեցած սուզանավերով (ԱՄՆ-ից բացի միակ երկիրն, որը միջուկային էներգիայով հագեցած ավիակիր ունի) իր տեղն է գրավում Երրորդ աշխարհամարտը հաղթելու շանսեր ունեցող երկրների այս ցանկում։ Ֆրանսիայի օգտին է աշխատում նաև այն փաստը, որ իրենք են արտադրում իրենց սպառազինությունը, ինչը հնարավորություն է տալիս նրանց իրենց զենքերն ու սարքավորումները պատրաստ պահել երկարատև կոնֆլիկտի ժամանակ։

 5  Հնդկաստան

shutterstock_247365691

Զինվորական անձնակազմի թիվը. 1,325,000 ակտիվ և 2,143,000 պահեստային զորքեր։

Ընդհանուր ռազմածովային հզորությունը. 202 ռազմածովային միավոր, այդ թվում՝ 2 ավիակիր, 15 ֆրեգատ, 9 կործանիչ և 15 սուզանավ։

Ընդհանուր օդուժի հզորությունը. 1905 ռազմաօդային միավոր, այդ թվում՝ 629 կործանիչներ և 584 ուղղաթիռներ։

Տանկեր. 6464։

Ռազմական ծախսերի միտումները. մոտավորապես 50 միլիադ դոլարով (ՀՆԱ-ի 2.4%-ը) այն համարվում է աշխարհի յոթերորդ կամ ութերորդ (կախված աղբյուրից) ամենախոշոր ռազմական բյուջե ունեցող երկիրը։ Սպասվում է, որ ծախսերն առաջիկա տասնամյակի ընթացքում կընդլայնվեն։

Միջուկային զենքի մոտավոր հաշվարկ. մոտավորապես 110 պահեստավորաված միջուկային զենք։

Ոչ նյութական ակտիվներն ու եզրահանգումը. աճող տնտեսության հետ մեկտեղ Հնդկաստանն այն երկրներից է, որը ռազմական ավելի խոշոր գերտերությունների համար վտանգ ներկայացնելու ներուժ ունի։ Ինչևէ, Հնդկաստանի ռազմական գերազանցությունն այնքան էլ հավանական չէ, քանի որ այն արտադրության համեմատ մեծ քանակությամբ նավթ է օգտագործում։ Ինչևէ, մեծ քանակությամբ մարդկային ռեսուրսների, ռազմական ծախսերի ընդայնման ծրագրերի ու դրա հետ մեկտեղ տեխնոլոգիական զարգացման շնորհիվ Հնդկաստանը ռազմական գերտերություն դառնալու ներուժ ունի ապագայում։

 4  Միացյալ Թագավորություն

shutterstock_180784073

Զինվորական անձնակազմի թիվը. 146,980 ակտիվ և 182,00 պահեստային զորքեր։

Ընդհանուր ռազմածովային հզորությունը. 66 ռազմածովային միավոր, այդ թվում՝ 1 ավիակիր, 13 ֆրեգատ, 6 կործանիչ և 10 սուզանավ։

Ընդհանուր օդուժի հզորությունը. 936 ռազմաօդային միավոր, այդ թվում՝ 89 կործանիչներ ու 402 ուղղաթիռներ։

Տանկեր. 407։

Ռազմական ծախսերի միտումները. մոտավորապես 60.5 միլիարդ դոլարով (ՀՆԱ-ի 2.2%-ը) համարվում է աշխարհի չորրորդ կամ հինգերորդ (տարբեր աղբյուրների համաձայն) բյուջեն ունեցող երկիրը։

Միջուկային զենքի մոտավոր հաշվարկ. մոտավորապես 215 պահեստային միջուկային զենք։

Ոչ նյութական ակտիվներն ու եզրահանգումը. ՄԹ-ն չունի մարդկային բավականաչափ ռեսուրսներ, ռազմածովային, ռազմաօդային միավորներ։ Քանի որ ՄԹ-ը տեղակայված է կղզու վրա, դժվար է հարձակվող ուժերի համար զգալի կորուստներ չկրել։ Ավելին՝ ՄԹ-ի հարաբերականորեն հզոր տնտեսությունը հնարավորություն է տալիս հավելյալ ռազմական ծախսեր կատարել։ Մեծ Բրիտանիան իր հակառակորդների համեմատությամբ ամենահզորը չէ, սակայն, անկասկած, այն լավագույն պաշտպանությունն ունի աշխարհում։

 3  Չինաստան

Via YouTube

Զինվորական անձնակազմի թիվը.  2,333,000 ակտիվ և 2,300,000 պահեստային զորքեր։

Ընդհանուր ռազմածովային հզորությունը. 673 ռազմածովային միավորում, այդ թվում՝ 1 ավիակիր, 47 ֆրեգատ, 25 կործանիչ և 67 սուզանավ։

Ընդհանուր օդուժի հզորությունը. 2,860 ռազմաօդային միավոր, այդ թվում՝ 1066 կործանիիչներ ու 908 ուղղաթիռներ։

Տանկեր. 9150։

Ռազմական ծախսերի միտումները. մոտավորապես 216 միլիարդ դոլարով (ՀՆԱ-ի 2.1%) այն երկրորդ մենախոշոր ռազմական բյուջեն ունի աշխարհում։

Միջուկային զենքի մոտավոր հաշվարկ. մոտավորապես 250-260 պահեստավորված միջուկային զենք։ Չինաստանն ունի աշխարհում չորրորդ ամենախոշոր միջուկային սպառազինությունը, սակայն ավելի դանդաղորեն է խոշորացնում այն իր հակառակորդների համեմատությամբ։

Ոչ նյութական ակտիվներն ու եզրահանգումը. մարդկային ռեսուրսների առումով Չինաստանը գերազանցում է աշխարհի բոլոր երկրներին։ Ինչևէ, զարգացած տեխնոլոգիաների, միջուկային տեխնոլոգիաների ու սարքավորումների թվի առումով Չինաստանը դեռևս հետ է մնում որոշ երկրներից, սակայն ռազմական դաշտն արդիականացնելու համար մեծ քայլեր է ձեռնարկում։ Այնուամենայնիվ, վերջին ժանանակներում տնետեսական խնդիրները դանդաղեցնում են Չինաստանի գլոբալ դոմինացիայի գործընթացը, ինչևէ, կասկած չկա, որ երկրին կհաջողվի վերականգնել ուժերը։

 2  Ռուսաստան

shutterstock_220721938

Զինվորական անձնակազմի թիվը. 766,055 ակտիվ և 2,485,000 պահեստային զորք։

Ընդհանուր ռազմածովային հզորությունը. 352 ռազմածովային միավոր, այդ թվում՝ 1 ավիակիր, 4 ֆրեգատ, 12 կործանիչ և 55 սուզանավ։

Ընդհանուր օդուժի հզորությունը.  3429 ռազմաօդային միավոր, այդ թվում՝ 769 ռազմական ինքնաթիռ և 1120 ուղղաթիռ։

Տանկեր. 15,398։

Ռազմական ծախսերի միտումները. մոտավորապես 84 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 4.5%-ը), սակայն սպասվում է, որ պաշպանության նպատակով արված ծախսերը կարող են հաջորդ մի քանի տարիներին ավելանալ։

Միջուկային զենքի մոտավոր հաշվարկ. մոտավորապես 3200 զինաթափված, 4500 պահուստավորված և 1582 տեղակայված միջուկային զենք։ Ռուսաստանն ունի աշխարհում ամենախոշոր միջուկային սպառազինությունը և ծրագրում է խոշոր ներդրումներ կատարել մարտագլուխների արդիականացման նպատակով։

Ոչ նյութական ակտիվներն ու եզրահանգումը. Ռուսաստանը կառավարում է աշխարհի նավթի մեծ մասը, ինչը նշանակում է, որ լոգիստիկ առումով այն մեծ առավելություններ ունի իր հակառակորդների համեմատ։ Չնայած պաշտպանության համար նախատեսված բյուջեն հակառակորդների համեմատությամբ փոքր է, Ռուսաստանն աշխարհի երկրորդ ամենահզոր ռազմական ուժերն ունի։ Նավթային պաշարների վրա ազդելու հնարավորությամբ ռազմական ծախսերը հաջորդ մի քանի տարիներին ավելացնելու հետ մեկտեղ աշխարհի ամենախոշոր տանկային միավորով և աշխարհի երկրորդ ամենախաշոր ռազմաօդային միավորով, ինչպես նաև աշխարհի երրորդ ամենախոշոր նավատորմն ունենալով՝ Ռուսաստանը ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը։

 1  Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Via plus.google.com

Զինվորական անձնակազմի թիվը. մոտավորապես 2.5 միլիոն (1.4 միլիոն ակտիվ, 1.1 միլիոն պահեստային) զորքեր։

Ընդհանուր ռազմածովային հզորությունը. 473 ռազմածովային միավորում, այդ թվում՝ 20 ավիակիր, 10 ֆրեգատ, 62 կործանիչ և 72 սուզանավ։

Ընդհանուր օդուժի հզորությունը. 13,892 ռազմաօդային միավոր, այդ թվում՝ 2207 կործանիչներ ու 6196 ուղղաթիռներ։

Տանկեր. 8848։

Ռազմական ծախսերի միտումները. մոտավորապես 600 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 3.5%-ը) բյուջեով ԱՄՆ ավելի շատ է ծախսում ռազմական ու պաշտպանության նպատակներով, քան այս ցանկի մյուս երկրները միասին վերցրած։

Միջուկային զենքի մոտավոր հաշվարկ. մոտավորապես 2340 զինաթափված, 4717 պահուստավորված և 1597 տեղակայված միջուկային զենք։ Երկրորդ ամենախոշոր միջուկային սպառազինությունն աշխարհում։

Ոչ նյութական ակտիվներն ու եզրահանգումը. չնայած ԱՄՆ-ն իր սեփական տնտեսական խնդիրներն ու արտաքին պարտքերն ունի, այնուամենայնիվ, նրանք ունեն պաշտպանությանն համար նախատեսված ամենախոշոր բյուջեն, բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաներ, աշխարհի ամենալավ պատրաստված ռազմական ուժերն աշխարհում և հսկայական միջուկային սպառազինություն։

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян