Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ОБЩЕСТВОՀուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի տակ՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում` 600 քմ բուսածածկույթ: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին հարակից տարածքում` 19 հա խոտածածկույթ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի տներից մեկի շրջակայքում՝ 600 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ 1 հա, Գաղթականների 35-րդ փողոցում գտնվող թռչնաբուծարանի մոտակայքում՝ 1.5 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղուն հարակից տարածքում՝ 500 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



