Արթիկում հրդեհից վնասվել են չբնակեցված երկհարկանի շինության ավտոտնակը և այդտեղ կայանված «Toyota Prado»-ն
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 2-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գորկու փողոցի թիվ 4 հասցեին մոտակա խանութում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գորկու փողոցի թիվ 4 հասցեին մոտակա չբնակեցված երկհարկանի շինության ավտոտնակում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 01:32-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել են ավտոտնակի կախովի առաստաղը (36 քմ), մետաղապլաստե 3 դուռ և ավտոտնակում կայանված «Toyota Prado» մակնիշի 99 AR 399 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



