Մարադոնա. «Մեսսիի հարսանիքի իմ հրավերը պետք է որ ինչ-որ տեղ կորած լինի».
ЛАЙФԱրգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան շնորհավորել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին` ամուսնության առթիվ. «Շնորհավորում եմ Լիոնել Մեսսիին: Թող նա շատ առողջ երեխաներ ունենա: Նա գիտի, որ ես իրեն շատ եմ սիրում: Հարսանիքի իմ հրավիրատոմսը պետք է, որ ինչ-որ տեղ կորած լինի: Բայց դրա պատճառով ես չեմ փոխում վերաբերմունքս նրա նկատմամբ: Սա չի փոխում այն, որ Մեսսին լավ մարզիկ և հիանալի տղա է»,- Մարադոնայի խոսքերն է փոխանցում «RT»-ն: Հիշեցնենք` հունիսի 30-ին «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հարազատ Ռոսարիո քաղաքում ամուսնացավ Անտոնելա Ռոկուցոյի հետ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



