Ռաֆայել Երանոսյանը չի կոմպլեքսավորվում դերի համար իմիջային փոփոխություններ անելուց
ЛАЙФԴերասան Ռաֆայել Երանոսյանը չի ցանկանում մանրամասներ նշել «Սիրո գործակից» ֆիլմում իր կատարած դերի մասին, սակայն հույս ունի, որ հանդիսատեսին ուր կգա իր կատարած աշխատանքը: Այս մասին նա նշեց armtimes.com-ի հետ զրույցում:
«Ես ու Արմուշը մարմնավորել ենք կերպար՝ դիզայներներ ենք խաղում, ովքեր որ կազմակերպում են հարսանիքներ, խնջույքներ: Մարմնավորել ենք, ու ինձ թվում է՝ վատ չի ստացվել»,-ասաց դերասանը՝ հավելելով, որ ինչ էլ, որ ինքն ասի, միևնույն է իր հերոսի մասին հանդիսատեսը կարող է ամբողջական կարծիք կազմել միայն ֆիլմը դիտելուց հետո:
Կերպարը մարմնավորելու համար Ռաֆայել Երանոսյանն ստիպված է եղել իմիջային փոփոխությունների գնալ, մասնավորապես հանել հոնքերը, սակայն դերասանն ընդգծում է, որ նման փոփոխություններից չի կոմպլեքսավորվում, քանի որ դա իր աշխատանքի բնույթն է, և ինքը պրոֆեսիոնալ է:
«Ես մասնագիտությամբ դերասան եմ: Ես դերի համար իմ մազերն էլ եմ ներկել, դերի համար հոնքերս էլ եմ հանել, ինչ որ պահանջվել է այդ պահին, ռեժիսորը ինչ ուզել է, որ ինձ մոտ լինի... Ես ժամանակին նկարահանվել եմ Վիգեն Չալդրանյանի ֆիլմում և հոնքերս էլ եմ սափրել: Դա իմ մասնագիտությունն է: Ի՞նչ անեմ, ասե՞մ չէ՛, չէ՛, ես դա չեմ անի»,-ասաց դերասանը:
Շարունակությունն՝ այստեղ։



