Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժողովրդական արվեստի, առողջ ապրելակերպի և բնության մոտ 1500 սիրահարներ մասնակցեցին «Հայ բույս» փառատոնին

ОБЩЕСТВО

ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում հուլիսի 1-ին կայացել է ամենամյա «Հայ բույս» փառատոնը: Այն զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն  անցկացվում է 2015 թվականից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները՝ հավելելով. «Փառատոնն այս տարի հագեցած էր ազգային և ժողովրդական արվեստի գործերի, սենսորային և ուսուցողական խաղերի, տարազի, խոհանոցի, յոգայի և առողջ ապրելակերպի, կավագործության և գորգագործության, արշավների սիրահարների համար նախատեսված բազմազան միջոցառումներով:

Հավատարիմ մնալով նախորդ տարիների ավանդույթին՝ «Հայ բույս» փառատոնն իր հյուրերին այս տարի ևս ներկայացրեց 20 մետր  երկարություն ունեցող լավաշով խաղաղության մեծ բրդուճը՝ հայկական խոտաբույսերով և Հայաստանում ու տարբեր երկրներում արտադրված պանրատեսակներով, որը խորհրդանշում է ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) և խաղաղություն (պանրատեսակներ): Խաղաղության մեծ բրդուճը պատրաստվեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ուղեկցությամբ և տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:

«Հայ բույս» փառատոնի այցելուների քանակը տարեցտարի ավելանում  է՝  այս տարի հասնելով մոտավորապես 1500-ի, ինչը  վկայում է այն մասին, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն:

«Այս փառատոնով մենք նպատակ ունենք ներկայացնել ևժողովրդականացնել Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը՝ որպեսկարևորագույն ռեսուրս, բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանումաճող, բայց անհայտ բույսերի կիրառման, օգտակարության, բուժականնշանակության վերբերյալ ինչպես տեղացիների, այնպես էլզբոսաշրջիկների շրջանում: Բացի տաղավարներից, որտեղ ներկայացվածեն հայկական խոտաբույսերից տարբեր արտադրանքներ՝ խնամքիմիջոցներ, թեյեր, աքսեսուարներ, դեղամիջոցներ, նաև ամեն տարիփառատոնի  շրջանակներում  իրականացնում ենք «Հայաստանիխոտաբույսեր» խորագրով թեմատիկ արշավային և ճանաչողական  տուրեր,որի  մասնակիցները ծանոթանում են վայրի բույսեր հավաքելուգործընթացին,  ուտելու համար պիտանի և ոչ պիտանի բույսերին  և այլն»,- նշեց «Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Աղայանը:

Անդրադառնալով փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներին՝«Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Չիբուխչյանը նշեց.«Փառատոնը  ներկայանում է ինչպես ճանչողական, ուսուցողական,այնպես էլ ժամանցային միջոցառումներով: Փառատոնի ժամանակ տարբերհարթակներում զուգահեռաբար անցկացվում են  թեմատիկ վարպետությանդասեր, որոնց ընթացքում հյուրերին սովորեցնում են բույսերիցպատրաստել կենցաղային պարագաներ, զովացուցիչ ըմպելիքներ,ծանոթացնում են հայկական ազգային տարազների բուսականզարդանախշերին, խոտաբույսերով գորգագործությանը: Հյուրերը կարող ենմասնակցել նաև բացօթյա յոգայի դասընթացների, հայկական թեյերիհամտեսի  և այլնի»: 

«Հայ բույս» փառատոնի  այս տարվա նորույթը «Հայաստանի գույներ» 10 մետրանոց գեղարվեստական կտորից պաննոն էր, որի վրա ներկայացված էին փառատոնի մասնակիցների լոգոները՝ կնիքի տեսքով  և հյուրերի մատնաներկերով նկարազարդումները:  Իսկ  փառատոնի ավարտին կտորի մասերը որպես վզկապեր բաժանվեցին ներկաներին:

Փառատոնի ընթացքում  տեղի ունեցավ նաև «Ենոքավանյան պոլո» ձիերով շոուն: 

Միջոցառումներն ուղեկցվեցին թատերական և երաժշտական ներկայացումներով, ելույթ ունեցան Միքայել Ոսկանյանն իր  «TurUp» քառյակով, ջութակահարուհի Սոնա Ազարյանը, DJ Beatman-ը, Իջևանից «Puzzle's 5 peaces» խումբը և DJ Համոն:  

«Հայ բույս» փառատոնին մասնակիցների թվում էին «Տերյան մշակութային կենտրոնը», «Ֆոտո ատելիե Մարաշլյան» ստուդիան, «Հանգույց» համույթը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, Իջևանի «M-STUDIO» պարի խումբը, «Նռան հատիկներ» նախագիծը, «Իջևանի երիտասարդական կազմակերպությունը» և այլն:   

Փառատոնի մուտքը ազատ էր»:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами