Լոս Անջելեսի սթրիթռեյսերներին բռնել են «լվացքի տախտակի» միջոցով
МЕЖДУНАРОДНОЕԼոս Անջելեսի հուսահատության հասած իշխանությունները ծայրահեղ միջոցառման են դիմել` սթրիթռեյսերների դեմ պայքարի համար փողոցներից մեկի սալաքարերը ծածկել են ակոսավոր լայնակի «թնդացող» շերտագծերով:
FOX 11 հեռուստաալիքը հայտնում է, որ մեծ արագությամբ դրանց վրայով երթեւեկելու փորձ կատարելիս անտանելի թնդյուն է արձակվում, որը նման է ինքնաձիգի կրակոցի: Ըստ որում` սովորական երթեւեկությանը շերտագծերը ոչ մի անհարմարություն չեն պատճառում:
Այս փորձարկումն առայժմ կատարվել է Փլամեր սթրիթ փողոցում: Այն սթրիթռեյսերների սիրած վայրն է: 2015 թվականին այստեղ զոհվել են ավտոարշավի 2 ականատես: Եթե փորձարկումը հաջողությամբ անցնի, ապա այն կտարածվի նաեւ մյուս փողոցների վրա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



