Մահվան Գետ. Պիլկոմայո գետը վերածվել է կենդանիների գերեզմանատան (լուսանկարներ)
ФОТОՊիլկոմայո գետը, որը գտնվում է Պարագվայի և Արգենտինայի սահմանին, վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ամենախոշոր երաշտից հետո ցամաքել է: Ծարավի են մատնվել ոչ միայն երկրի բնակիչները, այլև մերձակայքում ապրող կենդանիները, որոնք պարզապես սատկել են խմելու ջրի բացակայության պատճառով:


Պիլկոմայո գետում բնակվում էին տարբեր կենդանի արարածներ` ձկներ, կայմաններ ու թռչուններ: Սակայն վերջին երաշտից հետո այն վերածվեց կենդանիների գերեզմանոցի:






Երաշտի պատճառով սատկել են նաև մերձակայքում գտնվող փոքրիկ ֆերմաների հարյուրավոր կովեր, որոնց տերերը հնարավորություն չեն ունեցել ջրհորներ փորելու և ջուր հայթայթելու համար:


Ինչպես տեղեկացնում է Big Picture-ը, մի խումբ կամավորներ սոցցանցերի միջոցով փորձել են փրկության գործողություն կազմակերպել կամ կենդանիներին մեքենաներով տեղափոխել արհեստական լճեր: Սակայն ոչ միշտ է, որ նրանց նախաձեռնությունը հաջողությամբ է ավարտվել:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



