Ռուսական «Ձայն»-ի մասնակիցը վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում համերգ է կազմակերպել
ЛАЙФՌուսական «Ձայն»-ի հինգերորդ եթերաշրջանի մասնակից Վլադի Բլայբերգը վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում համերգ է կազմակերպել։ Այս մասին գրում է Life.ru-ն։ Երգիչը Մոսկվա-Բաթումի չվերթի անձնակազմին օգնել է Մինվոդիում վթարային վայրէջքի ժամանակ հանգստացնել ուղեւորներին։
Օդաչուներն ինքնաթիռի համակարգերի աշխատանքի խափանում են արձանագրել, երբ օդանավը Ստավրոպոլի երկրամասի երկնքում է եղել։ Վթարային վայրէջքի ժամանակ, որպեսզի ուղեւորները չնյարդայնանան, անձնակազմի հրամանատարը երգչին թույլ է տվել օգտվել ռադիոկապից եւ մի քանի հիթ կատարել։ Սկզբում ուղեւորները զարմացել են, սակայն հետո սկսել են ձայնակցել Բլայբերգին։
Ի դեպ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



