Մեսսին լավագույնն է աշխարհում, իսկ ով ասում է հակառակը՝ Ռոնալդուի բարեկամն է. Չավի
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին չի կասկածում, որ «կապտանռնագույնների» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շատ ավելի ուժեղ է Մադրիդի «Ռեալում» հանդես եկող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից։
«Կարծում եմ, որ Մեսսին միշտ արժանի է եղել «Ոսկե գնդակին», քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Եթե ընտրում են լավագույնին աշխարհում, ապա դա Լեոն է։ Իսկ եթե ընտրում են այդ տարվա լավագույնին, ապա 2010-ին այն բաժին պետք է հասներ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին, իսկ 2014-ին՝ Գերմանիայից։
Անկասկած, Մեսսին լավագույնն է աշխարհում, իսկ ով ասում է հակառակը՝ Ռոնալդուի, «Ռեալի» կամ Պորտուգալիայի հավաքականի բարեկամն է»,- Չավիի խոսքը մեջբերում է «Le10Sport»-ը։
1
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



