Հանրահայտ Արկադի Վոլոդոսի դաշնամուրը կհնչի «Արամ Խաչատրյան» համերգասրահում
КУЛЬТУРА«Երևանյան հեռանկարներ» հեղինակավոր փառատոնի շրջանակում հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Գերաստղն այն երաժիշտներից է, ով փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում՝ հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոնները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 3-ին կայանալիք բացառիկ մենահամերգին վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանում «Ստեյնվեյ ընդ Սանս» ընկերության հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրում պետք է նախապատրաստի «Արամ Խաչատրյան» համերգասրահի ռոյալը` Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



