Ադրբեջանում մարդկանց ձերբակալում են անգամ աղոթելու համար
ОБЩЕСТВОԱդրբեջանի Մասալլըի շրջանի դատարանում հուլիսի 3-ին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, որպես «Աղոթքի բանտարկյալ» հայտնի Սարդար Հաջըհասանլին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:
Հաջըհասանլիի փաստաբան Նեմաթ Կարիմլիի հաղորդմամբ` իր պաշտպայալը ձերբակալվել է Մասալլըի մզկիթում քարոզ իրականացնելու պատճառով:
«Քարոզը չի պարունակել հակաօրինական կամ քաղաքական բնույթ ունեցող ոչ մի տարր, սակայն քարոզից անմիջապես հետո նրան ձերբակալել են»,- ասել է Հաջըհասանլիի փաստաբանը:
Հաջըհասանլիին առաջադրվել է անօրինական կրոնական քարոզչություն իրականացնելու մեղադրանք և նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



