Ով է Տիգրան Սարգսյանի կինը (լուսանկարներ)
ЛАЙФWnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների եւ ազդեցիկ մարդանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի կնոջը ՝ Գոհար Սարգսյանին։
Գոհար Սարգսյանը Տիգրան Սարգսյանի պարգեւել է դուստր եւ երկու որդի։

Տիգրան Սարգսյանը ու Գոհար Սարգսյանը ծանոթացել են Լենինգրադում, որտեղ Տիգրանը սովորում էր Ն. Ա. Վոզնեսենսկիի անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, իսկ կինը` Գոհարը` Պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը, այնտեղ սովորելով յոթ տարի, սկզբում ավարտել է ինստիտուտը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Իսկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին վերադարձել Երեւան եւ միացել կնոջը (ով վերադարձել էր 1985-ին) եւ ծնողներին:
Տիգրան Սարգսյանի դուստրը ծնվել է 1985թ. Երեւանում: Հետագայում երկար տարիներ բնակվել է Իսպանիայում, որտեղ նրա կինը ռուսաց լեզու էր դասավանդում իսպանական առաջատար համալսարաններից մեկում: Կնոջ աշխատանքային պայմանագրի ավարտից հետո նրանք վերադարձել են Երեւան: Նրա որդիները` Աբգարն ու Մարկոսը ծնվել են Իսպանիայում։

Գոհար Սարգսյանը, ով ֆինանսական մեծ միջոցներ է կուտակել, հարցին, թե ինչպե՞ս է դա իրեն հաջողվել, պատասխանել է.
«Անհրաժեշտ է աշխատել առնվազն քսանհինգ տարի՝ դասավանդելով տարբեր համալսարաններում: Անհրաժեշտ է կուտակել այնպիսի գիտելիքներ և փորձ, որ կարողանաք հաղթել միջազգային մրցույթներում՝ իմ դեպքում Եվրոպական համալսարաններից մեկում տասնյոթ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելն է: Ուսումը պետք է լինի շարունակական և պետք է կատարելագործվել՝ իմ դեպքում դա Լաս Պալմասի համալսարանի ասպիրանտուրան է: Ցանկալի է մասնակցել մի շարք միաջազգային գիտական ծրագրերի, ինչի արդյունքում դառնալ դասագրքի հեղինակ, որով աշխարհի հազարավոր ուսանողներ կարող են սովորել՝ իմ դեպքում դա «Ռուսաց լեզուն իսպանախոսների համար» դասագիրքն է: Միաժամանակ ցանկալի է զբաղվել նաև թարգմանչական աշխատանքով՝ ավելացնելով մասնագիտական հմտությունները: Ահա այսպիսինն է իմ անցած մասնագիտական և աշխատանքային ճանապարհը:
Իսկ երբ ծնվեց մեր փոքրիկը, մենք, ամուսնուս հետ միասին, որոշեցինք, որ ես պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ ընտանիքին և զբաղվեմ երեխաների դաստիարակությամբ»:
Ինչ վերաբերում է Գոհար Սարգսյանի ունեցվածքին, ապա այս տարվա փետրվարի դրությամբ, նա հայտարարագրել է 12մլն 300 հազար դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն, 70 հազար դոլար արժողությամբ BMW X5 մակնիշի ավտոմեքենա, 30 հազար եվրո։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 6 մլն 187 հազար դրամ։










