Վրաստանի նախագահը հրամայել է փրկարարական աշխատանքներին ներգրավել նաեւ բանակը
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամայել է ջրհեղեղի հետեւանքները չեզոքացնելու աշխատանքներին ներգրավել նաեւ երկրի զինված ուժերը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին։
«Վրաստանի նախագահը՝ որպես ԶՈւ գլխավոր հրամանատար, արտակարգ իրավիճակի արձագանքման նպատակով Վրաստանի զինված ուժերը ներգրավելու մասին հրաման է ստորագրել»,- ասել է Իմերաշվիլին։
Նրա խոսքով՝ օգտագործվելու են ուղղաթիռներ եւ ցամաքային զորքերի ինժեներական բրիգադը, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 14-ին ջրհեղեղ էր տեղի ունեցել, որի հետեւանքով ավերվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ կա 15 զոհ, եւս 20 մարդ անհետ կորած է համարվում։
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



