Քաղաքապետը հանձնարարել է վարչական բոլոր շրջաններում պատշաճ կազմակերպել Վարդավառի տոնը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է նախապատրաստվել հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներին և կազմակերպել տոնական դրոշակազարդարման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, բարեկարգման վարչություններին, «Ջրային կառույցներ» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին էլ հանձնարարվել է Արարատյան Հայրապետական Թեմի հետ համատեղ հուլիսի 23-ին վարչական բոլոր շրջաններում կազմակերպել և պատշաճ անցկացնել Վարդավառի տոնը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



