Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Նկարահանման տաղավարում ես մոռանում եմ այն ամենի մասին, ինչն ինձ կարող է նյարդայնացնել. Զառա Ղազարյան

ЛАЙФ

Citylife.am- Զառա, ինչպե՞ս մուտք գործեցիք հեռուստատեսություն:

Զառա- Մասնագիտությամբ լրագրող եմ, սիրում եմ մասնագիտությունս: Լրագրության ասպարեզում առաջին քայլերս արել եմ՝ լուսաբանելով սկզբում ասուլիսներ, հետո արդեն Ազգային ժողովի նիստերը, կառավարություն…Ավելի քան չորս տարի: Ապա  եկավ մի պահ, երբ ուղղակի հասկացա, որ փոփոխություն է պետք: Մագիստրատուրայիս դասերի շրջանակում մասնակցում էի 21TV-ի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի հաղորդավարական վարպետության դասերին: Հնարավորություն ունեցա մասնակցելու 21TV-ի քասթինգներին: Ոչ մի քասթինգ չեմ անցել)) Ընդունվեցի սկզբում, որպես հաղորդումներից մեկի ադմինիստրատոր, ապա լրագրող, հիմա էլ արդեն գրածներս ուղղակի էկրանից ասում եմ որպես հաղորդավարուհի:Citylife.am-Արդյոք հաղորդավարուհի դառնալը ձեր մանկությա՞ն երազանքն էր:

Զառա- Գրել և կարդալ: Մասնագիտության հարցում միշտ կողմնորոշված եմ եղել: Դառնալու եմ լրագրող-հաղորդավարուհի: Բակի ուղղակի հոբբին` ճամբարներ (իմ ժամանակ դեռ բակերում ճամբարներ էինք անում) վարելը, ուրիշ բակի ճամբարների  համար սցենարներ գրելը մի օր վերածվեց ավելի լուրջ բանի, և այսօր ես կյանքս առանց իմ մասնագիտության, առանց գրելու իրոք չեմ պատկերացնում:

Citylife.am- Ի՞նչ զգացողություններ ունեցաք երբ առաջին անգամ ձեզ տեսաք հեռուստացույցով:

Զառա-  Հեռուստաընկերություններից մեկի շոուի համար ծափահարողներ էին պետք, և առաջին անգամ ինքս ինձ եթերում տեսել եմ երկրորդ պլանի առաջին շարքում նստած՝ դեմքի լուրջ արտահայտությամբ ու պատասխանատու ծափահարելիս ))) Եթե ՖայլPro-ի շրջանակներում ասեմ, որովհետև առաջին լուրջ եթերս հենց դա էր, ապա սպասվածից ավելի վատ: Համենայն դեպս ինձ համար: Բայց ժամանակի հետ, պրոֆեսիոնալ մարդկանց կողքին, նրանց օգնությամբ ամեն ինչ հունի մեջ ընկավ: Ամեն վայրկյան աշխատելու տեղ կա, ամեն եթերից հետո փոխվում եմ:Citylife.am- Զառա, Դուք շատ եթերային եք և գեղեցիկ համաձայն եք, որ գեղեցիկ մարդկանց ամեն բան տրվում է շատ հեշտ և պարզ:

Զառա– Շնորհակալ եմ ինձ գեղեցիկ համարելու համար: Արտաքինն իհարկե կարևոր է, բայց ժամանակավոր, խաբուսիկ և անկայուն: Միայն դրա վրա հույս դնելով՝ շատ առաջ չես գնա: Ինչ էլ ձեռք բերես, այն կլինի ոչ ամուր հիմքերով: Խոսքս ցանկացած բնագավառի մասին է: Բայց եթե առանձնացնենք մեր մասնագիտությունը, ապա հեռուստադիտողը միանգամից հասկանում է էկրանից այն կողմ խելացի՞ մարդ է, ինտելեկտ ունի՞, պե՞տք է նրա ասածին վստահել, թե՞ հակառակը:Citylife.am- Ձեր կարծիքով ի՞նչ է անհրաժեշտ լավ հաղորդավարուհի դառնալու համար:

Զառա- Լավ ասվածը հարաբերական է: Բայց եթե փորձեմ առանձնացնել մի քանի բնորոշում, ապա` գեղեցիկ խոսք, հարուստ բառապաշար, ոճի զգացողություն, ներքին կոկիկություն, շփվելու ունակություն, սեփական մտքերդ տեղ հասցնելու կարողություն:

Citylife.am- Հաղորդավարուհի դառնալուց հետո ի՞նչ է փոխվել ձեր կյանքում:

Զառա- Էական ոչ մի փոփոխություն չի եղել: Վերացել է միայն իմ գլխավոր, այսպես ասեմ, թերություններից մեկը` ակտիվ ժեստերս: Ես տեսակով էմոցիոնալ եմ և էմոցիաներս միշտ ժեստերի միջոցով էմ արտահայտում: Հիմա զգում եմ, որ դա այլևս չկա, կամ կա, բայց շատ քիչ:

Citylife.am- Ի՞նչը կարող է ձեզ նյարդայնացնել նկարահանման հրապարակում:

Զառա- Նկարահանման տաղավարում ես մոռանում եմ այն ամենի մասին, ինչն ինձ կարող է նյարդայնացնել:Citylife.am- Ունե՞ք իդեալ հայկական հերուստատեսությունում, ում կցանկանաք նմանվել:

Զառա- Իդեալներ չեմ ունենում, ուղղակի կան մարդիկ, որոնցից կարող եմ ոգեշնչվել: Հայրենական եթերից կառանձնացնեմ իմ դասախոսին` Արթուր Բախտամյանին, ում եթերային հանգստությունը, խոսքը, հարցազրույցների ժամանակ համբերատար լսելու, չընդհատելու ունակությունն ինձ միշտ գրավել է: Իսկ ընդհանուր առմամբ որպես ոգեշնչման աղբյուրներ՝ լրագրողի մասնագիտական որակներով, ինձ համար միշտ եղել են Վլադիմիր Պոզներն ու Լարի Քինգը, իսկ հաղորդավարական հմտություններով և մարդկանց հետ շփման անմիջականությամբ, իհարկե, Օպրա Ուինֆին:Citylife.am-Դուք, նոր հաղորդավարուհի լինելով հանդերձ, ի՞նչ նոր ներդրում ունեք հայկական հեռուստատեսությունում:

Զառա- Դեռ ամեն ինչ առջևում է ))

Citylife.am- Ի՞նչը կստիպի Զառա Ղազարյանին լքել հեռուստատեսությունը:

Զառա-  Անկանխատեսելի է և չես կարող ասել` վաղն ինչ կլինի: Գուցե իմ հիմնական մասնագիտությանը` լրագության ոլորտում արդեն մեկ այլ հարթության վրա ունեցած հաջողությունները, որովհետև առաջիկայում մասնագիտական այլ հմտություններ ձեռք բերելու ծրագրեր կան:

Citylife.am- Շնորհակալ եմ հաճելի և հետաքրքիր հարցազրույցի համար: Մաղթում ենք նորանոր հաջողություններ:

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО