Ջոն Թերի. «Ասթոն Վիլայով» հիացել եմ երկար տարիներ
СПОРТԻնչպես արդեն տեղեկացրել էինք, «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին կարիերան կշարունակի Չեմպիոնշիփում:
Անգլիայի 5-ակի չեմպիոնը մեկ տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ:
«Ուրախ եմ, որ միացել եմ «Ասթոն Վիլային»: Սա այն ակումբն է, որով ես հիացել եմ շատ տարիներ: «Վիլա Պարկը» Անգլիայի լավագույն մարզադաշտերից մեկն է:
Այստեղ հավաքվել են հմուտ ֆուտբոլիստներ, որոնց գլխավորում է հաջողակ մասնագետ Սթիվ Բրյուսը: Անհամբերությամբ սպասում եմ առաջին մարզմանս: Կփորձեմ նոր ակումբիս հասնել ինչ-որ յուրահատուկ հաջողության»,- Թերիի խոսքն է մեջբերում «Ասթոն Վիլայի» պաշտոնական կայքը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



