Կամո Արեյանը բացատրել է Երևանի քաղաքապետի բացակայությունն ԱԺ-ում բյուջեի քննարկումներից
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը բացատրել է, թե ինչու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայացել Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանը նշեց, որ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ հստակ գրված է, որ հրավիրվում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
«Քաղաքապետը չունի որևէ պատճառ խորհրդարան չներկայանալու, իսկ նրա նախորդ բացակայությունները եղել են հարգելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արեյանը:
Արեյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե Տարոն Մարգարյանը ոլորտից տեղյակ չէ, դրա համար չի ներկայանում խորհրդարան: Նա վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը ավելի տեղեկացված է, քան ինքը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



