Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ճանապարհային ոստիկանության 81-ամյակի օրը բացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը

ОБЩЕСТВО

Ճանապարհային ոստիկանության 81-ամյակի օրը բացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ԽՍՀՄ ՆԳԺԿ Հայաստանի վարչության պետի 1936 թվականի մարտի 25-ի N 162 հրամանով խճուղային ճանապարհների բաժնում ստեղծված պետավտոտեսչությունը տրվեց միլիցիային: Ստորաբաժանումն ուներ ընդամենը 8 հաստիք: 1936թ. այս օրը ԽՍՀՄ-ում ընդունվեց պետավտոտեսչության կանոնադրությունը և այդ օրն էլ դարձավ պետավտոտեսչության կազմավորման օր։

Հուլիսի 3-ին, ճանապարհային ոստիկանությունում տոնական տրամադրություն էր։  Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարության ուղեկցությամբ շրջեց վարչության շենքում, ծանոթացավ վերջին շրջանի նորամուծություններին։  Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Սա ճանապարհային ոստիկանության համակարգի վերջին նորամուծությունն է։ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու տեխնիկային։ Կենտրոնը հնարավորություն ունի 1-77 հեռախոսահամարով թեժ գծով միաժամանակ ընդունել մինչև վեց հեռախոսազանգ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվել օնլայն ռեժիմով հետևելու այն խաչմերուկների երթևեկությանը, որոնք կահավորված են Ճանապարհային ոստիկանության տեսախցիկներով:  Օպերատիվ կառավարման կենտրոնի առկայությունը հնարավորություն կտա առավել օպերատիվ արձագանքել քաղաքացիների ահազանգերին։

Հասարակության հետ կապն առավել արդյունավետ և բազմակողմանի դարձնելու համար արդեն իսկ գործում է Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջը, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել և ստանալ հուզող հարցերի պատասխանները։ 

Տեսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացված վարչական ակտերի ծանուցման հնարավորություններն առավել ընդլայնելու նպատակով հուլիսի 3-ից <> ՓԲԸ ընկերության ՀՀ տարածքում գտնվող բոլոր մասնաճյուղերում ցանկացած անձ կարող է ստանալ տեսահսկվող համակարգերով արձանագրված իրավախախտումների վիճակագրությունը և տեղում վճարել տուգանքները: 

Օպերատիվ կառավարման կենտրոնի բացումից հետո ոստիկանության պետի տեղակալը 7 քաղաքացու հանձնեց ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ։  Նրանք աձագանքել էին Ճանապարհային ոստիկանության հրավերին ճանապարհապարեկային ծառայությունում աշխատելու համար, մասնակցել էին համապատասխան հարցազրույցներին, և ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստացել սպայի կոչում ու նշանակվել Ճանապարհային ոստիկանությունում ծառայության։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփիչ օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՃՈ բոլոր ստորաբաժանումների պետերը:  Ամփոփելով խորհրդակցությունը՝ Սամվել Հովհաննիսյանը բավարար գնահատեց կատարված աշխատանքը և հույս հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունը կշարունակի կատարելագործման գործընթացը։

Հայաստանի 81-ամյա Ճանապարհային ոստիկանությունը մշտապես բարեփոխվող ու արդիականացող կառույց է, որի պրոֆեսիոնալ ու տեխնիկական կարողությունները ծառայում են մեկ նպատակի՝ ապահովել անվտանգ երթևեկություն, պահպանել երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը»։

 

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»