Կրիշտիանու Ռոնալդուն հաղորդել է Պերեսին, որ չի պատրաստվում լքել «Ռեալը»
СПОРТՀարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ լքել Մադրիդի «Ռեալը»,- գրում է «A Bola»-ն՝ հղում անելով «El Confidencial»-ին:
Պորտուգալիայի ազգային հավաքականի 32-ամյա ավագը Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Չիլիի հետ խաղից հետո զրուցել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Ռոնալդուն վստահեցրել է Պերեսին, որ չի պատրաստվում լքել «սերուցքայինների» ճամբարը:
«Թիմակիցներիս հետ ճաշի ժամանակ նշել եմ, որ ինձ դուր չի գալիս հարկերից խուսափելու թեման: Երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ լքել «Ռեալը»,- ասել է Ռոնալդուն Պերեսին:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ու նախագահը կհանդիպեն հուլիսի վերջին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



