Թուրքիայի քրդամետ կուսակցությունը մասնակցել է քեմալականների «արդարության երթ»-ին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քրդամետ կուսակցությունից երթի 19-րդ օրը քեմալականներին միացել են համանախագահ Սերփիլ Քեմալբայը, պատգամավորներ Ջելալ Դողանը, Էրոլ Դորան, Միթհաթ Սանջարը, քաղաքական գործիչ Ամհեթ Թուրքը և այլոք:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ահմեթ Թուրքը երթի ժամանակ հայտարարություն է արել՝ նշելով. «Քանի դեռ ամենաշատն անարդարության ենթարկված քրդերի համար ժողովրդավարական պայմաններ չեն ապահովվել, արդարության մեր փնտրտուքը թերի կլինի: Եկել ենք աջակցելու «արդարության երթ»-ին»:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»
5
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...



