Օբամաները անձնական ինքնաթիռով մեկնել են Ինդոնեզիա` իրենց հանգիստը վայելելու (լուսանկարներ)
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ընտանեկան հանգստի լուսանկարները.
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ միասին արևադարձային Բալիից ակտիվ հանգիստը վայելելու է մեկնել Ինդոնեզիա, որտեղ դեռահասության ժամանակ մոր ու խորթ հոր հետ ապրել է 4 տարի:


Ինչպես տեղեկացնում է The Daily Mail պարբերականը, Բալիում Օբամաները շատ լավ ժամանակ են անց կացրել Այունգ գետում նավակ թիավարելիս, ինչն այնտեղ ամենահայտնի զբոսաշրջային վայելքներից է համարվում:


Այնուհետև 52-ամյա Օբաման կնոջ ու 2 դուստրերի հետ զբոսնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ մշակութային ժառանգության ցանկում տեղ գտած բրնձի դաշտերով և այցելել հինդուիստական տաճար:


Աղբյուրի փոխանցմամբ, որ Բալիում նախկին նախագահական ընտանիքը կանգ էր առել Four Seasons Resort Bali հյուրանոցում, որտեղ մեկ գիշերվա համար պետք է վճարել 2.500 դոլար:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



