Աշխարհի ամենամեծ լողավազանը
ЛАЙФԱյս հսկայական լողավազանը զբաղեցնում է 8 հա տարածք, իսկ լոզավազանի երկարությունը գերազանցում է մեկ կիլոմետրը:
Աշխարհի ամենամեծ լողավազանը գտնվում է Չիլիի Ալգարոբո քաղաքում: Այն վեց անգամ ավելի մեծ է, քան մարոկանյան Օրթլիբ լողավազանը:

Այս ջրամբարի ամենախոր հատվածը հասնում է գրեթե քառասում մետրի, ինչի շնորհիվ էլ լողավազանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում`որպես աշխարհի ամենախոր լողավազան:

Այն կառուցվել է հինգ տարի շարունակ և բացվել է 2006 թվականին: Բոլոր աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել է ավելի քան մեկ միլիարդ դոլար, իսկ լողավազանի պահպանման համար տարեկան ծախսվում է մինչև 2 միլիոն:

Ելնելով օվկիանոսից` ջուրը տաքանում է Չիլիի արևից մինչև 26 աստիճան: Այն մատակարարվում և ֆիլտրացվում է համակարգչային ծրագրի կառավարման օգնությամբ: Եվ չնայած լողավազանի ծավալը հավասար է 250 միլիոն լիտրի, ջրի հիանալի մաքրությունը և թափանցիկությունը հնարավուրություն է տալիս հանգստացողներին տեսնել հատակը ցանկացած խորության վրա:

Եթե ցանկանաք, կարող եք նավակով անցնել լողավազանը:

















