Չինաստանը օդի աղտոտումը վերացնելու նպատակով կառուցում է առաջին անտառ-քաղաքը (լուսանկարներ)
ФОТОPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում աշխարհում առաջին անտառ-քաղաքի լուսանկարները.
Չինաստանը սկսել է կառուցել աշխարհում առաջին անտառ-քաղաքը, թունավոր քաղաքի արտանետումներն ու օդի աղտոտումը կրճատելու նպատակով:
Քաղաքի կառուցման նախագծի հեղինակը Ստեֆանո Բոերին է: Աշխատանքներն այժմ իրականացվում են Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում: Բոերին մինչ այս նախագծել է երկու անտառ-երկնաքերեր, որոնց շինարարությունը կավարտվի 2018 թվականին:
Նախատեսվել է, որ շինարարական աշխատանքների ավարտին քաղաքը կհյուրընկալի շուրջ 30.000 մարդու: Բազմազան ծառերի և բույսերի շնորհիվ քաղաքը տարեկան կկլանի գրեթե 10.000 տոննա CO2, 57 տոննա աղտոտող նյութեր և որ ամենակարևորն է, կարտադրի մոտ 900 տոննա թթվածին: Նախատեսվում է նաև, որ քաղաքը կապահովի իրեն արևային էներգիայով:
Արդյունքում, այս ցուցանիշներին քաղաքը կհասնի 100 տեսակի մոտ 1 միլիոն բույսերի, ինչպես նաև 40.000 ծառերի շնորհիվ, որոնք տնկվելու են բոլոր հնարավոր կառույցների ճակատամասերում:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



