Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Երևանն ու Դոնի Ռոստովը կհամագործակցեն գիտատեխնիկական ոլորտում

ОБЩЕСТВО

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանը քաղաքապետարանի ճեմասրահում ստորագրել են 2015-2020թթ. առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ծրագիր: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարÕ �ությունից, ըստ այդմ` կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջև: Ստորագրված համաձայնագրով համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդական հարցերի, տնտեսական կապերի հաստատման ու զարգացման, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի կառավարման ուղղությամբ:

Փոխայցելությունների շրջանակում էլ կողմերի միջև կիրականացվեն փորձի և տեղեկատվության փոխանակումներ: Կարևորելով համագործակցության ծրագրի ստորագրումը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանը համոզմունք են հայտնել, որ այն նոր սկիզբ կդնի երկկողմ փոխգործակցությանն ու էլ ավելի կսերտացնի երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը: Կողմերը նաև ընդգծել են, որ ստորագրված համաձայնագրով հնարավորություն կստեղծվի ընդլայնել համագործակցության շրջանակները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքների բնակիչների համար:

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի ավելի քան 200 տարվա պատմություն, որն այսօր էլ ամուր հիմքերի վրա է: Դոնի Ռոստովում այսօր շուրջ 140 հազարանոց հայ համայնք է ապրում, որն իր կարևոր դերակատարումն ունի քաղաքի զարգացման գործում: Ստորագրված համագործակցության ծրագրով, վստահ եմ, մենք նոր թափ կհաղորդենք երկուստեք  հարաբերություններին՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացնելով փոխշահավետ ծրագրեր: Մեզ համար սա պարզապես համագործակցության ծրագիր չէ, այլ ևս մեկ քայլ է` ուղղված երկու քաղաքների բարեկամությունն էլ ավել ի ամրապնդելուն ու փոխգործակցությունը գործնական նոր փուլ տեղափոխելուն: Մենք անպայման կունենանք փոխայցելություններ, որոնց շրջանակում էլ կիրականացնենք փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր»,- նշել է Սերգեյ Գորբանը:

Երկուստեք հարաբերություններում առանձնակի կարևորելով Դոնի Ռոստովի հայ համայնքի դերակատարումը՝ Երևանի քաղաքապետն էլ նկատել է, որ նաև նրանց գործուն աջակցությամբ փոխգործակցությունը կլինի արդյունավետ և հաջողված: «Ընդհանրապես մենք կարևորում ենք մեր գործընկեր քաղաքների հետ կապերի ընդլայնումն ու նոր ոլորտների ներգրավումը: Բարեկամ քաղաքների հետ մեր հարաբերություններում առանձնակի կարևոր տեղ է զբաղեցնում համագործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Դոնի Ռոստովը Ռուսաստանի Դաշնության ամենահայաշատ քաղաքներից է, որÕ �եղ մեր հայրենակիցների ներկայությունը պատմական լուրջ արմատներ ունի: Այսօր էլ հայկական համայնքն այնտեղ մեծ հեղինակություն է վայելում ինչպես Դոնի Ռոստովի քաղաքական, այնպես էլ տնտեսական կյանքում: Ես համոզված եմ, որ նաև Դոնի Ռոստովի մեր հայրենակիցների գործուն ներգրավվածությամբ կաշխուժացնենք գործարար մեր կապերն ու նաև ներդրումային ծրագրեր կիրականացնենք: Ինչպես բազմիցս ասել եմ, մենք բաց ենք և պատրաստակամ՝ կյանքի կոչելու ցանկացած ծրագիր, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանն ու մեր բնակչության բարեկեցությանը: Եվ այսօր ստորագրված համագործակ ցության ծրագիրը ևս ուղղված է հենց դրան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

 

Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»