Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Քննարկման փուլում է Երևանում մեկ տոմսի գնով երկու տրանսպորտից օգտվելու հարցը. Դավիթ Խաժակյան

ОБЩЕСТВО

Երևանի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի երկրորդ նիստի ընթացքում տրանսպորտի նոր սակագնի հարցը դեռ չի քննարկվել, որովհետև նախ անհրաժեշտ է միասնական տրանսպորտային ցանց ձևավորել:  

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մասնագիտական աշխատանքային հանձնաժողովի անդամ, «Ելք» դաշինքից Երևանի ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանը: 

«Պետք է հաշվարկվի, թե այդ ցանցը թվով քանի ավտոբուս պետք է ապահովի և ինչ տեսակի պետք է լինեն ավտոբուսները: Միայն այս նախագիծը ստանալուց հետո պարզ կլինի, թե ինչ կարժենա այն ամբողջությամբ: Կարծում եմ, որ այս դեպքում թե՛ համայնքի, թե՛ կառավարության կողմից պետք է իրականացվի որոշակի սուբսիդավորում, որպեսզի սակագինը գոնե միջին ամսական կտրվածքով պահպանվի նույնը, բայց համակարգը էականորեն բարելավվի»,- նշեց Խաժակյանը:  

Նրա խոսքով՝ բրիտանական խորհրդատվական կազմակերպությունը նիստի ընթացքում ներկայացրել է իր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի Երևանի տրանսպորտային համակարգը, բայց այն դեռ ամբողջությամբ նախագծված չէ:

«Մենք չենք ցանկանում, որ գործող գծատերերը շարունակեն շահագործել իրենց շարժասարքերը, որովհետև մենք կողմնակից ենք մեկ միանական օպերատորի, որի դեպքում կառավարումը կլինի շատ ավելի արդյունավետ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ 2017 թ. հունվարին Երևանի քաղաքապետարանի և «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ ընկերությունը մշակելու է երթուղային նոր ցանց, ինչպես նաև ինտեգրված սակագին և տոմսային համակարգ: Երևանի քաղաքապետարանում օրերս տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Հանդիպման շրջանակում քննարկվել են խորհրդատու կազմակերպության նախորդ հաշվետվության մասին մասնագիտական խմբի դիտարկումները, ինչպես նաև ներկայացվել են ավտոբուսային նոր երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ առաջարկներ։

Խաժակյանի խոսքով՝ նախատեսվում երթուղային գծերը մոտ երեք անգամ կրճատել: Դրանք լինելու են միասնական օպերատորի ենթակայության տակ, իսկ գծերի կրճատումից հետո հնարավոր է դառնալու փոխատեղումների միջոցով կազմակերպել ուղևորափոխադրումները:

«Մեկ վարչական շրջանից քաղաքի մյուս ծայրում գտնվող այլ վարչական շրջան տեղափոխվելիս հնարավոր է փոխատեղում արվի՝ մեկ երթուղայինով հասնես հիմնական գիծ, և իրականացվի հիմնական տեղափոխությունը: Միասնական տոմսային համակարգը հենց այստեղ է առաջ գալու այն առումով, որ չի թույլ տալու մարդու կողմից երկու անգամ վճարում նախկին մեկի փոխարեն»,- նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է կարգավորվելու այն հարցը, որ քաղաքացին երկու տրանսպորտ է փոխելու, բայց մեկ տոմսի գին է վճարելու, Խաժակյանը պատասխանեց. «Այս պահին հենց այդ հարցն է քննարկման փուլում գտնվում: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսի միջոցով այդ գործընթացն իրականացնել: Խոսքը չիպերով քարտերի մասին է»:

Քննարկման փուլում է նաև ըստ կիլոմետրի, ըստ ժամի վճարումների հարցը: «Ելքի» ավագանու անդամի կարծիքով՝ նոր շարժակազմ ձեռք բերելը, նոր համակարգեր գնելը պետք է ներդրողի կողմից արվեն, որից հետո շարունակությունը պետք է ապահովվի գործող սակագների շրջանակներում:

«Չեմ բացառում, որ նոր համակարգը իր ծավալներով ավելի բարձր սակագին կարող է ենթադրել, բայց այդ բեռը չպետք է լինի քաղաքացիների վրա: Եվ մյուս կողմից էլ, եթե այս նոր համակարգը լինի ավելի օպտիմալ, քան գործող ցանցը, այդ պարագայում վերջինիս արժեքը չի կարող գերազանցել նախկինին»,- նշեց նա:

 

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»