Սեւանա լճի մակարդակը սկսել է նվազել
ЭКОНОМИКАԿապված Սեւանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումների հետ՝ վերջին տասնօրյակի ընթացքում դիտվել է լճի մակարդակի անկում հունիս ամսին գրանցված առավելագույն նիշի համեմատ, որը կազմել է 1900 մետր 91 սանտիմետր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի հուլիսի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 87 սանտիմետր բարձրության վրա, ինչը թեեւ 11 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն արդեն 4 սանտիմետրով զիջում է հունիսին գրանցված առավելագույն նիշին:Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում Սեւանա լճից արդեն ոռոգման նպատակն երով բաց է թողնվել 93 միլիոն 254 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 79 միլիոն 736 հազար խորանարդ մետր ջուր:
Խոսրով Խլղաթյան