Չինաստանում դատավճռով գեյին փոխհատուցում կվճարվի՝ նրան հարկադրաբար «նույնասեռականության դեմ բուժման» ենթարկելու համար
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանում դատարանը վճռել է, որ «նույնասեռականության դեմ հարկադիր բուժման» ենթարկելու համար գեյին փոխհատուցում է պետք վճարել ու նրանից ներողություն խնդրել, հայտնում է BBC.-ն։
Յու․ ազգանունով հայցվորը դիմել է դատարան այն բանից հետո, երբ կինն ու ազգականները 2015-ին նրան հարկադիր բուժման են ուղարկել հոգեբուժարան։
19 օր հիվանդանոցում նրան ներարկումներ են արել ու հաբեր տվել։
Ըստ դատավճռի՝ հոգեբուժարան հարկադիր ուղարկելը քաղաքացու իրավունքների խախտում է, եթե նա հասարակության համար սպառնալիք չի ներկայացնում։
Մայիսին դատարանը պահանջել է, որ հոգեբուժարանը, որտեղ չինացու մոտ ախտորոշել են «սեռական նախապատվությունների խախտում» տեղի թերթերից մեկում ներողություն հրապարակի ու նրան 735 դոլարի չափով փոխհատուցում վճարի։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



