Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչու է կարևոր ժամանակ առ ժամանակ մերսման կուրսեր անցնելը

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Մերսումը ոչ միայն հաճելի է, այլ նաեւ օգտակար։ Ճիշտ մերսման պարագայում մարդը լցվում է դրական լիցքերով, թոթափում հոգնածությունն ու բացասական էներգիան։
Հայաստանում օրեցօր բացվում են մերսման նորանոր սրահներ, սակայն ոչ բոլորն են կարողանում մարդկանց ապահովել որակյալ մերսում ու նրանց լիցքավորել դրական էներգիայով։
«Տիբեթ» սրահը, որը գործում է արդեն տասը տարի, Հայաստանում բացված առաջին մերսման սրահներից է։ Գործունեության երկար տարիների ընթացքում սրահին հաջողվել է զբաղեցնել իր հաստատուն դիրքերն ու ձեռք բերել մերսման սիրահարների վստահությունը։
Wnews.am-ին տված հարցազրույցում «Տիբեթ» մերսման սրահի տնօրեն Թամարա Երիցյանը խոսեց «Տիբեթ» մերսման սրահի մատուցած ծառայությունների մասին։

IMG_3323
-Տիկի’ն Երիցյան, ո՞րն է տիբեթյան մերսման առանձնահատկությունը։
-Տիբեթյան մշակույթի կարևորագույն բաղադրիչը էներգետիկայի փոխանցումն է, որոշակի դրական աուրայի ստեղծումը: Տիբեթյան մասնագետները պնդում են, որ մերսման ժամանակ կարևորագույն գործոնը ձեռքերի միջոցով դրական ու առողջ էներգիայի ուղղորդումն է, որն էլ ազդում է հոգնած ու հիվանդ հատվածների վրա, ապաքինում ու կազդուրում: Դրական էներգիան իրոք հրաշքներ է գործում: Մեր մասնագետները ծանոթ են այդ հրաշալի կազդուրիչ տեխնիկային, քանի որ Տիբեթում սովորած եւ աշխատած մասնագետն անձամբ մեր հրավերով միայն սրահի մասնագետներին փոխանցեց իր յուրօրինակ հմտությունները, փորձն ու գիտելիքները:

IMG_3324

-Ինչու՞ է կարևոր ժամանակ առ ժամանակ մերսման կուրս անցնելը:

-Գաղտնիք չէ, որ հատկապես գործնական մարդու առօրյան չափազանց հագեցած է ու գերլարվածությունն ու գերհոգնածությունը ժամանակակից մարդու խոչընդոտներն են: Անընդհատ կամ տևական նստակեցությունը նպաստում են մեր մկանային և անոթային համակարգի աբավարար գործունեությանը: Մերսման ժամանակ հատուկ տեխնիկայի շնորհիվ աշխատեցվում են տևական ժամանակ անգործության մատնված, միևնույն դիրքով լարված աշխատած մկանները: Այս հանգամանքի շնորհիվ առույգանում է մեր մարմինը, մկաններն ու անոթները սկսում են ավելի լավ աշխատել: Արդյունքում՝ մենք սկսում ենք առավել լավ զգալ մեզ, հետևաբար՝ ուրախությունն ու հանգստությունը դառնում են մեր ուղեկիցն ու հաջողության գրավականը: Դրան գումարվում է նաև մեր սրահում տիրող մթնոլորտը:
Սրահում կարողացել եմ ձևավորել միասնական, համախմբված, սիրալիր կոլեկտիվ: Մեր ներքին դրական հարաբերություններն ու տրամադրվածությունը բարենպաստ մթնոլորտ են ստեղծում, որը զգում են նաև հաճախորդները: Նրանք իրենք են խոստովանում, որ սրահ այցելելուց հետո ավելի բարձր տրամադրությամբ են հեռանում: Կյանքում ամեն ինչ փոխադարձ է: Աստված մեզանից յուրաքանչյուրի մեջ սեր է դրել, չպետք է մոռանալ այդ մասին, պետք է կարողանալ ընդունել ու սիրել մարդկանց` անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ֆիզիկական տվյալներից, մտածելակերպից:

IMG_3324
–Մերսման ի՞նչ տեսակներ են մատուցվում հաճախորդներին։
-«Տիբեթ» մերսման սրահում կատարվում են թայ, դասական, շվեդական, տիբեթյան մերսումներ: Մերսման միջոցով իրականացվում է նաեւ կազմվածքի շտկում, ցելյուլիտի վերացում։
Վերջին շրջանում մեր սրահում ավելացել է երիտասարդ եւ միջին տարիքի կանանց դիմելիությունը, քանի որ մեր մասնագետներին հաջողվում է շտկել եւ գեղեցկացնել շատ ու շատ կանանց ու աղջիկների կազմվածքը։ Մերօրյա կենսակերպի պատճառով ցելյուլիտն ու որոշակիորեն ճարպակալումը անխուսափելի են: Ուստի դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց է մերսումը՝ ճիշտ ու գրագետ իրագործված, բոլոր անհրաժեշտ նրբությունները պահպանված:

IMG_3360
Կարևոր է նաև հակացելյուլիտային կուրսի ընթացքում կենսակերպի որոշակի շտկումները: Սովորաբար հակացելյուլիտային կուրսը տեւում է 10-15 այցելություն։ Մենք նաև խորհրդատվություն ենք ապահովում, որը վերաբերում է ճիշտ ենսակերպի մի քանի հիմնական սկզբունքի՝ մնայուն և կայուն արդյունք ապահովելու նպատակով:
Նշեմ, որ «Տիբեթ» սրահի հաճախորդների ցանկությունից ելնելով, բացեցինք նաեւ գեղեցկության սրահ, որից հաճախորդները եւս սիրով են օգտվում։ Բավական հարմարավետ է միևնույն օրվա ընթացքում և մերսում անցնելը, այնուհետև հարդարել վարսեր ու եղունգները, ստանալ կոսմետոլոի խորհրդատվություն:

Безымянный222
-Այսօր Հայաստանում նորանոր մերսման սրահներ են բացվում, ինչպե՞ս է հաջողվում «Տիբեթ» սրահին դիմակայել մրցակցությանը եւ ունենալ հաճախորդների մեծ թիվ։
-Դեռեւս տասը տարի առաջ, երբ նոր էինք բացել սրահը, Հայաստանում մերսման սրահներ այցելելու կուլտուրան զարգացած չէր։ Ի սկզբանե, մեր սրահը նախատեսված էր միայն կանանց համար, իսկ հետագայում մեր այցելուների շարքերում հայտնվեցին նաև տղամարդիկ, ովքեր կարևորում են իրենց կազմվածքը, առույգությունն ու առողջությունը:
Մեր բոլոր մասնագետներն ունեն բժշկական կրթություն։ Վստահաբար կարող եմ ասել, որ մեր առաջին գրավականը սրահի հանգստությունն ու մասնագետների պրոֆեիոնալիզմն է։

Безымянный2222222
-Ասացիք, որ նախկինում Հայաստանում մերսման սրահներ այցելելու կուլտուրան այնքան էլ զարգացած չէր, ի՞նչ միտում է նկատվում այժմ։
-Կարող եմ ասել, որ դրական տեղաշարժ է նկատվում։ «Տիբեթ» սրահը դարձել է ընտանեկան հանգստի կենտրոն, որտեղ մեկ անգամ այցելողը անպայման կրկին վերադառնում է։
-Կարելի՞ է ամեն օր գնալ մերսման, թե՞ սահմանափակումներ կան։
-Որեւէ սահմանափակում չկա։ Եթե մարդ կարող է օրվա մեջ թեկուզ երեսուն րոպե հատկացնել իր հանգստին, ապա դա միայն դրականորեն կազդի իր առողջության վրա։
-Արդյո՞ք մերսման գնային քաղաքականությունը հասանելի է բոլորին։
-Կարող եմ ասել, որ մեր սրահում գործող գնային քաղաքականությունը հասանելի է։ Հաճախ մենք ընդառաջում ենք հաճախորդներին եւ ցուցաբերում անհատական վերաբերմունք։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ ունենում ենք ճկուն զեղչային համակարգ, որը լավգայուն հնարավորություն է համատեղել ցանկությունն ու հնարավորություները:

IMG_3383
-Լինելով կին գործարար արդյո՞ք հասցնում եք բավարար ժամանակ հատկացնել ընտանիքին։
-Կին գործարար լինելը հեշտ չէ, քանի որ հաճախ քիչ ժամանակ է մնում ընտանիքի հետ անցկացելու համար։ Իրականում, միայն ես գիտեմ, թե ինչպես եմ հասցնում լիակատար տիրապետել աշխատաքի բոլոր նրբությունների, սրահում կատարվող յուրաքանչյուր երևույթի, միևնույն ժամանակ այնպես անել, որ տանը բացակայությունս կամ ուշադրությանս պակասը չզգացվի: Տարիները ցույց են տվել, որ հաջողվում է:
Ունեմ երկու երեխա, որոնց մեջ կարողացել եմ դաստիարակել լավ մարդու տեսակը։
Ընդհանրապես, իմ ընտանեկան կյանքը շատ հաջողված եմ համարում։
-Ի՞նչն է Ձեզ երջանկացնում։
-Իմ մեջ միշտ սեր կա։ Ես սիրում եմ մարդկանց եւ այն ամենն, ինչ անում եմ, սիրով եմ անում։ Հենց դրանով էլ երջանիկ եմ։

 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship