Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ովքե՞ր են Հայաստանի ամենահարուստ աստղերը

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Ես, իհարկե, չեմ ցանկանում հաշվել հայտնիների եկամուտի չափը, սակայն հետևելով նրանց կյանքին՝ չեմ կարող չառանձնացնել ամենաճոխ կյանքով ապրողներին։

Նազենի Հովհաննիսյանը Հայաստանի ամենալավ վարձատրվող հաղորդավարուհիներից մեկն է, իհարկե, նա միշտ ասում է, որ դրա համար օրնիբուն աշխատում է, և ես չեմ ժխտում դա, սակայն չեմ էլ կարող ժխտել, որ Նազենին կարող է իրեն թույլ տալ ճոխ կյանքով ապրել։ Նա տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնում է հանգստի, ունի մեքենա, տրիցիկլ, օգտվում է թանկ բրենդներից և շատ այլ վայելքներից: Ասեք, որ Հայաստանում ապրելու և աշխատելու համար վատ կյանք չէ:)

Մայա Պողոսյանի կյանքն էականորեն փոխվեց, երբ նա հանդիպեց Ավետիս Խախամյանին։ Ամուսինն ապահովում է Մայայի ճոխ ապրելակերպը։ Գլամուրային ամսագրի խմբագիրը պակաս գլամուրային կյանքով չի ապրում։ Մայայի ամիսն ամիս չէ, եթե նա երկրից դուրս չի գնացել։ Նրան հետևելով՝ հասկանում ես, որ գրեթե ամբողջ տարին մեկնում է հանգստի։

Կան հայտնիներ, ովքեր կյանքն ավելի շատ վայելում են արտերկրում։ Արման Հովհաննիսյանը նրանցից մեկն է, որովհետև շատ չի սիրում լինել հասարակական վայրերում, որտեղ իրեն ճանաչում են։ Արմանն ամենաշատ ժամանակը, հավանաբար, անցկացնում է ինքնաթիռների մեջ, քանի որ անընդհատ մեկնում է արտերկիր՝ կորպորատիվ միջոցառումների և համերգների։ Հենց դա էլ լիքն է պահում նրա քսակը, ու Արմանն իրեն և ընտանիքին զերծ չի պահում թանկ հաճույքներից։

Մարտին Մկրտչյանի գործերը վերջին տարիներին բավականին լավացել են, և նրան էլ կարելի է դասել ամենաապահովված հայ հայտնիների շարքին։ Բացի այն, որ Մարտինը հարուստ խավի կորպորատիվ միջոցառումների ամենասպասված երգիչներից մեկն է, նա նաև բիզնես ունի՝ «Մյուզիք թրեվլը»։ Մարտինն ու կինը՝ Հռիփսիմե Հակոբյանը, իրենց կարող են թույլ տալ թանկարժեք հանգիստ, գնումներ և այլ վայելքներ։

Ալեքսանդր Բաբասյանն առիթը բաց չի թողում հպարտանալու, որ ինքը բավականին ապահովված է և կարող է իրեն ճոխություններ թույլ տալ: Իհարկե, նա ամեն առիթով հավատացնում է, որ իր ճոխ կյանքի համար աները ոչինչ չի անում, թեև նրան ոչ բոլորն են հավատում։ Հետևելով Ալեքսանդրին՝ կարելի է նկատել, որ ինչ-որ տեղ գնալիս նա ավելի հաճախ «թիթիզանում» է իր գնացած տեղի արժեքով, քան տպավորություններով։

Սարգիս Գրիգորյանը մի առիթով ասել է, որ ժամանակին ընտանիքում ունեցել են ֆինանսական խնդիրներ, ինքը վաղ տարիքից է սկսել աշխատել ու այժմ ցանկանում է ամեն բան անել, որպեսզի իր երեխաները ոչնչի կարիք չունենան։ Սարգսին դա հաջողվել է. դերասանական կարիերային զուգահեռ զբաղվելով բիզնեսով՝ Սարգիսն ապահովում է ընտանիքի բարեկեցիկ, նույնիսկ ճոխ կյանքը։ Նրա փոքրիկներն ու կինը ոչնչի պակաս չունեն։

Մենչը վերջին շրջանում շատ քիչ է երևում հեռուստատեսությամբ, սակայն հեռուստադիտողները հետևում են նրա՝ բավականին եկամտաբեր նախագծերին։ Նրա ընտանիքն ապրում է ճոխ պայմաններում։ Նա կնոջ՝ Քրիստինայի հետ բավականին հաճախ է լինում արտերկրում, վայելում կյանքի թանկ հաճույքները։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ Քրիստինան երեխաների հետ է մեկնում արտերկիր՝ առանց Մենչի։

Գոհար Հարությունյանի կյանքը շատ ավելի բարելավվեց, երբ նա ամուսնացավ։ Գոհարի ամուսինը բիզնեսմեն է և կարողանում է ապահովել կնոջ և երեխաների բարեկեցիկ կյանքը։ Մոդելը պարբերաբար նշում է, որ չի սիրում ճոխություններ, սակայն միայն նրանց տունը բավական է ենթադրելու համար, թե որքան ապահովված են նրանք։

Իրինա Թովմասյանը նախկինում էլ էր ապահովված ընտանիքից, սակայն երկրորդ ամուսինը շատ ավելի բարեկեցիկ դարձրեց նրա կյանքը։ Ամուսինը ոչինչ չի խնայում սիրելի կնոջ և երեխաների հարմարավետ ու ճոխ կյանքն ապահովելու համար։

Իհարկե, ճոխ կյանքով ապրող հայտնիների ցանկում չէր կարող չլինել Սիրուշոն։ Երգչուհին, ինչ խոսք, լավ է վաստակում, սակայն ընտանեկան կարգավիճակն էլ նրան թույլ է տալիս ունենալ այն, ինչ մտքով կանցնի։ Նախագահական ընտանիքի անդամ լինելը Սիրուշոյին հնարավորություն է տալիս նույնիսկ չաշխատել և ապրել ճոխ կյանքով, լինել աշխարհի տարբեր անկյուններում, վայելել կյանքի՝ ոչ բոլորին հասանելի հաճույքները։

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?