Ереван, 15.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սերգեյ Շաքարյանցը` Մադրիդյան սկզբունքների և Իրանի կողմից սեուլյան հանդիպման ժամանակ ԱԺ նախագահի միջոցով ուղարկված մեսիջների մասին. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, եթե Ադրբեջանը մտածում է, թե ԵԱՀԿ գրասենյակի փակումը կարող է Մինսկի խմբի համանախագահների վրա ճնշում գործադրելու միջոց լինել, ապա չարաչար սխալվում է: Եվ եթե Ադրբեջանը ցանկություն ունի բանակցային գործընթացը շեղել Մինսկի խմբի ձևաչափից, ապա պետք է փորձի այնպես անել, որ նախ ՄԱԿ–ի գրասենյակները փակվեն, ինչն իրականում անհնարին է:

«ԵԱՀԿ գրասենյակը փակելու հարցը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Մինսկի խմբի գործունեության վրա, քանի որ այն գործում է ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մանդատի և ոչ թե Ադրբեջանի ցանկությամբ: Այնպես որ կարելի է երկար ծիծաղել ադրբեջանցիների այն տեսակետի վրա, թե իրենց վետոյից օգտվելու և ԵԱՀԿ–ի գրասենյակը փակելու հարցը կարող է խաթարել Մինսկի խմբի աշխատանքը»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արդեն երկրորդ անգամ կատարված հայտարարությունը ԼՂՀ հարցի վերաբերյալ Ադրբեջանում բավականին լուրջ ցնցում է առաջացրել, իսկ ուշքի գալու համար ադրբեջանական կողմը պետք է դեռ երկար մտածի:

Ի դեպ, հիշեցնելով Մինսկի խմբի նախնական կազմը, Ս. Շաքարյանցը նշեց, որ սկզբում այն երկու համանախագահներ է ունեցել, իսկ ամերիկացի համանախագահը ներխուժել է այդ կազմ Բաքվի շահերը պաշտպանելու համար:

«ԱՄՆ–ը սղալով, տարբեր կարգի մուղամներով, Հայաստանի վրա ճնշում գործադրելով 1997 թ–ին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո ներխուժեց այդ «տարածք»: Ադրբեջանը երազում էր այդ մասին, քանի որ ադրբեջանական նավթը գայթակղել էր ամերիկացի ու բրիտանացի մագնատներին: Եվ այդ ժամանակվանից էլ սկսվել են բոլոր կարգի պրոբլեմները»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Նրա ներկայացմամբ՝ այսօր Ադրբեջանի իշխանական էլիտան կազմված է Ալիևների կլանից, որը ղեկավարում է Իլհամ Ալիևի վերջին հորեղբայրը, Փաշաևների և քրդական կլաններից: Եվ իմանալով այս ամենը կարելի է հասկանալ, թե ինչու շատ բաներ ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ–ին և ո՛չ էլ Իսրայելին:

Եթե այս ամենին հավելենք այն կանխատեսումները, թե Ադրբեջանի փլուզվելու հավանականությունը բավականին մեծ է, ապա կարող ենք հասկանալ, թե ինչու է ամեն ինչ արվում, որ չճանաչվի ԼՂՀ անկախությունը: Փաստորեն, Ադրբեջանի էլիտայի ներսում առկա կլանային պատերազմից բացի երկրում մեկ այլ պայթյուն էլ տեղի կունենա, որը լիովին հողին կհավասարեցնի Ադրբեջան պետությունը:

«Տեր–պետրոսյանական տարիներից շարունակվում է ոչ հստակ դիրքորոշում հայտնելը: Եվ բավական է, որ մեր ղեկավարներից մեկը ասի՝ ոչ և այդ խաղը կավարտվի»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Անդրադառնալով հունիսի 27–ին Սեուլում տեղի ունեցած բանակցություններին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանի և ԱԺ նախագահ Արա Բալոյանի հանդիպմանը, քաղաքագետն ընդգծեց, որ այն իրականում մեր իշխանություններին ուղղված մեսիջ էր՝ հասկացնելու, որ Հայաստանը երբևիցե չփորձի Իսրայելի հետ հարաբերությունները խորացնել, քանի որ դա վատագույնս կանդրադառնա ԼՂՀ–ի հարցի կարգավորման վրա:

Նա հիշեցրեց, որ 2001 թվականի Քի–Վեստյան բանակցությունների ժամանակ Ֆրանսիայի և Ռուսաստանի տանդեմի պայմաններում ԱՄՆ–ի կողմից կատարած զիջումները, երբ վերջինը համաձայնեց, որ Իրանը նույնպես անպայման պետք է տեղեկացված լինի ԼՂՀ կարգավորման շուրջ բանակցվող յուրաքանչյուր նոր առաջարկի մասին: Այսինքն, Իրանը չհանդիսանալով ԵԱՀԿ–ի անդամ երկիր, այնուամենայնիվ իրավունք ունի ոչ միայն տեղեկանալու, այլև իր հատուկ կարծիքն արտահայտելու բոլոր այն երկրների գործողությունների վերաբերյալ, որոնք ներգրավված են ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում:

«2014 թվականին Իրանին հաջողվեց նաև ընդունել տալ մի փաստաթուղթ, որն առաջին հայացքից վերաբերում է Կասպից ծովի կարգավիճակին, բայց այնտեղ կա մի կետ, որտեղ ասվում է, որ մերձկասպյան բոլոր պետությունները համաձայն են, որ տարածաշրջանում չպետք է լինեն արտատարածաշրջանային երկրների զինված ուժերից բացի այլ ներկայացուցիչներ: Այն ստորագրվել է նաև Իլհամ Ալիևի կողմից: Սա նշանակում է, որ ԼՂՀ կարգավորման գործընթացը լիովին կախված է Իրանի կարծիքից, քանի որ եթե Իրանը դեմ է ՆԱՏՕ–ի կամ ՀԱՊԿ–ի զորքերի ներկայությանը, ապա ստացվում է, որ Մադրիդյան սկզբունքներ ասվածը վաղուց տապալված կարելի է համարել»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի կարծիքով այս պարագայում Ադրբեջանը կամ Հայաստանը ինչպե՞ս կարող է անտեսել Իրանի դիրքորոշումը: Եվ թեև մանր առևտրականները մեծ քաղաքականության մասին կարող են մտածել, թե մի դեպքում Ռուսաստանը կարող է ինչ–որ բան անել, մյուս դեպքում՝ ԱՄՆ–ը, բայց միայն այդ երկուսի կարծիքն այլևս բավարար լինել չի կարող: Ս. Շաքարյանցը նշում է, որ Իրանը մեզ հայտնի մյուս պետությունների նման չէ, իսկ նրա հզորության մասին երբեք էլ մոռանալ պետք չէ: Սա հասկանալու համար բավական է միայն նշել, որ թեև ներկայում Իրանի զորքերը ներխուժել են Պակիստան, սակայն ողջ աշխարհը դեռևս շարունակում է այդ մասին լռել:

«Բոլոր լեզուներով բոլոր հեռուստաալիքներով հնչեցվել է, որ Լարիջանին զգուշացրել է Բաբլոյանին, Իսրայելի հետ հարաբերությունների սահմանների մասին, սակայն մեր լուրերը լռում են այդ մասին: Ինչքան կարելի է չթարգմանել իրանական ԶԼՄ–ների մամուլի հայտարարությունները, ավելին ցույց տալ, թե ոչինչ էլ չի եղել: Մինչդեռ ողջ աշխարհը խոսում է հայկական դիվանագիտական հերթական բացթողման մասին: Հարկավոր է միայն մեկ բան հիշել, որ Իրանը այն երկիրը չէ, ում կարելի է անտեսել»,– ասաց Ս.Շաքարյանցը:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Твой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах