Շիրակամուտցիները մեկ տարի անց կրկին գյուղապետ են ընտրելու
ПОЛИТИКАԱռաջիկայում Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակվի նախկին ղեկավարի՝ Սամվել Մազմանյանի, հունիսի 2–ին մահանալու պատճառով: Այս մասին որոշման նախագիծը կներկայացվի հուլիսի 6–ին կայանալիք կառավարության հերթական նիստում:
Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ղեկավար Սամվել Մազմանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 2–ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում: Մազմանյանը արդեն երկրորդ անգամ էր վերընտրվում գյուղապետի պաշտոնում, առաջին անգամ նա որպես համայնքապետ ընտրվել էր 2008 թ. կայացած ընտրությունների ժամանակ, և վերջին անգամ վերընտրվելուց հետո աշխատել էր բավական կարճ՝ ընդամենը ութ ամիս:
2017 թ. հունիսի 2–ին Սամվել Մազմանյանը մահացել է 63 տարեկան հասակում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26–րդ հոդվածի 4–րդ մասի համաձայն՝ 2017 թ. հունիսի 9–ին Շիրակամուտ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն: Վերոնշյալ արձանագրությունը Լոռու մարզպետի միջոցով ներկայացվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Ընտրական օրենսգրքի 122–րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120–րդ հոդվածի 1–ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Շիրակամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության համար ժամկետ սահմանվել է նոյեմբերի 5–ը, քանի որ այդ օրը նշանակված է որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2016 թ. սեպտեմբերի 29–ի №59–Ա որոշմամբ:
Նշենք, որ այս պահին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Ռուզվելտ Պապիկյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



