7 խորամանկություն, որոնք կօգնեն վերադարձնել թարմություն Ձեր կոշիկներին
ЛАЙФInchUzem.am-ը գրում է.
Մարդու արտաքին տեսքը և իր հագուստը շատ բաների մասին կարող են վկայել։ Մասնավորապես կոկիկության մասին կարելի է դատել նայելով կոշիկներին։ Չնայած, տհաճ հոտի հետ կարող են առնչվել նաև մաքրասեր մարդիկ, քանի որ դրա առաջացման պատճառ կարող է լինել ոտքերի քրտնարտադրությունը` պարապմունքներից կամ անձրևային օրվանից առաջացած։ Երբեմն անգամ նոր կոշիկներն են վատ բույր արձակում։ Ի՞նչ անել։ Ներկայացված խորհորդները կօգնեն լուծել այս խնդիրը։
1. Ցիտրուսի կեղև
Թարմ կտրոնի կամ նարինջի կեղևը բնական թարմացուցիչ է, որը կվերացնի տհաճ հոտը։ Դրեք կեղևները կոշիկի մեջ և թողեք այնտեղ 2-3 ժամ։
2. Սոդա
Սոդան արագ է ներծծում խոնավությունը և վերացնում է հոտը։ Լցրեք սոդան կոշիկի մեջ և թողեք այնտեղ գիշերվա ընթացքում։ Առավոտյան մաքրեք կոշիկը անձեռոցիկով։
3. Մանկական փոշի
Կոշիկը հագնելուց առաջ ոտքի վրա լցնում ենք մանկական փոշի։ Սա քրտնարտադրությոնը կանգնեցնելու հրաշալի միջոց է։
4. Լավանդա և եղեսպահ
Այս հրաշալի բույսերը վերացնում են բակտերիաները, որոնք առաջացնում են տհաճ հոտեր։ Մանրէազերծելու համար դրեք չոր տերևները տուփիկների մեջ և թողեք կոշիկի մեջ գիշերը։
5. Թեյի ծառի յուղ
Մի քանի կաթիլ կաթացրեք կոշիկի մեջ։ Գիշերվա ընթացքում յուղը կտարածվի և կնեյտրալացնի հոտը։
6. Սպիրտ պարունակող հեղուկներ
Հրաշալի միջոց են մանրէազերծելու համար։ Ձեզ անգամ կօգնի սովորական օղին։ Օգտագործման տարբերակները երկուսն են։ Կարելի է մի փոքր օղի լցնել գուլպաների մեջ և քայլել տանը 2-3 ժամ։
7.Մի քանի ակտիվացված ածուխի կոճակ գցելով կաշիկի մեջ կվերացնեք խոնավությունը։
Իհարկե այս մեթոդները կօգնեն, բայց մի մոռացեք մաքուր պահել Ձեր կոշիկները։










