ՀՀ պետական բյուջեում մաքսատուրքն աճել են 19.5 տոկոսով
ЭКОНОМИКАՀՀ պետական բյուջեի եկամուտների և պետական տուրքերի 5.4 տոկոսը 2017 թվականին հունվար-մայիսին ապահովվել է մաքսատուրքի հաշվին` կազմելով 24.5 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մաքսատուրքերից մուտքերն աճել են 19.5 տոկոսով կամ 4 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 12.4 տոկոսը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 56.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 2.7 տոկոսով կամ 1.6 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում 132.3 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 29%‑ը և 2.9%‑ով կամ 3.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել11.4 մլրդ դրամ պետական տուրքեր` 82.3%-ով ապահովելով առաջին կիսամյակի ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 3.4%‑ով կամ 396.2 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար գանձվող տուրքերի նվազմամբ:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 1.4մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 0.3%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 12.9%‑ով կամ 155.9մլն դրամով: