Դավիթ Մանոյան. «ՆԵԱ Սալամինան» այս պահին լավագույն տարբերակն էր
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն այսօր՝ հուլիսի 5–ին (իր ծննդյան օրը) պայմանագիր է կնքել Կիպրոսի «ՆԵԱ Սալամինա» թիմի հետ:
«ՆԵԱ Սալամինը» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր 8-րդ տեղը: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Ֆուտբոլիստը պատմեց տրանսֆերի մանրամասների մասին:
Դավիթ ինչու հենց «ՆԵԱ Սալամինա», այլ տարբերակներ կային:
Նախորդ տարվա առաջնության ավարտից առաջ նախկին մարզիչս ասաց, որ շատ հավանական է եկող տարի մարզի «ՆԵԱ Սալամինան» եւ ցանկանում է, որ ես իրեն միանամ: Քանի որ ինձ համար շատ բարդ ու դժվար շրջան էր՝ վնասվածքների ու բավական երկար ժամանակ խաղային պրակտիկա չունենալու պատճառով ինձ շատ դժվար կլիներ այլ առաջարկներ ունենալ:
Կմանրամասնե՞ս պայմանները:
Պայմանագիրը 1+1 համաձայնությամբ է:
Ի՞նչ նպատակներ է իր առջեւ դրել թիմը:
Դեռ թիմի ղեկավարների հետ հանդիպում չի եղել, բայց Կիպրոսում մեկ մրցաշրջան խաղալուց հետո գիտեի, որ շատ լավ ու ճանաչված ակումբ է այնտեղ, որն ունի երկրպագուների մեծ բանակ: Կարծում եմ՝ նվազագույն նպատակը լինելու է առաջնության վեցնյակում հայտնվել:
Ո՞ր համար տակ ես հանդես գալու:
Հանդես եմ գալու 10 համար տակ:
Վերա Մարտիրոսյան