Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Անելիք ունենք, որպեսզի Սահմանադրությունը, որպես իրավագիտակցության ողնաշար, լինի առավել կայուն. Հովհաննես Սահակյան

ОБЩЕСТВО

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր նշվող Սահմանադրության օրվան՝ ներկայացրեց նոր Սահմանադրության ամբողջական կյանքի կոչելու ժամանակացույցը: «Սահմանադրության նոր դրույթները ամբողջական ուժի մեջ է մտնելու և կյանքի է կոչվելու 2018 թվականի ապրիլից հետո: Այժ գործում է Ազգային ժողովին նվիրված գլուխները, որոնք կարգավորում են ԱԺ-ի գործունեությունը, իսկ Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կգործեն մյուս հոդվածները, որոնք կարգավորելու են կառավարություն-Ազգային-կառավարություն, Ազգային ժողով-նախագահ, Նախագահ- կառավարություն իրավահարաբերությունները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ 2001 թ. ՀՀ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։ 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով անցում կատարեցինք խորհրդարանական համակարգի:  

Հովհաննես Սահակյանը նշեց, որ  Ազգային ժողովն ընտրվել է նոր կարգով և ընդդիմությանը տրվել է ԱԺ նախագահի մեկ տեղակալ ունենալու հնարավորություն: «Պարզ է, որ ընդդիմությունը դժգոհելու է, որ իրեն քիչ հնարավորություններ է տրված Ազգային ժողովում, սակայն մենք ամեն ինչ պետք է նայենք համեմատության մեջ և հասկանանք, որ այն գործառույթները, որոնք տրված են, նախ և առաջ պետք է կյանքի կոչել, այսինքն` օգտվել դրանցից: Կառավարության գործունեության վերահսկողության մի քանի մեխանիզմներ կան, առաջինը քննիչ հանձնաժողովն է: Ցանկացած հարց, որը Ազգային ժողովի լիազորությունների տիրույթում է և հանրային հետաքրքրություն է ներկայացնում Ազգային ժողովի մեկ քառորդը, նշանակում է ընդդիմությունն ինքն իր ուժերով, ի վիճակի է ձևավորել քննիչ հանձնաժողով և քննության առարկա դարձնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե մենք արդյոք Սահմանադրական երկիր կարող ենք մեզ համարել և որքանով դրան նպաստեց նոր Սահմանադրությունը, Հովհաննես Սահակյանն ասաց, որ այդ հարցը մի շարք ենթաշերտեր է պարունակում: «Մենք անցել ենք բավականին երկար ճանապարհ, ամեն ինչ արել ենք օրենքի գերակայության համար, որպեսզի բոլորը օրենքի առաջ հավասար լինեն, սակայն դեռ շատ անելիք ունենք»,-ասաց նա:

Չնայած դրան՝ նախկին պատգամավորը նշեց, որ երբ հետադարձ հայացք ենք նետում, մասնավորապես ընտրական պրոցեսների վրա, ապա տեսնում ենք, որ մի քանի քայլ առաջ ենք, եթե համեմատենք նախկինում եղած հետընտրական պրոցեսների հետ: «Իշխանության կամքը, օրենսդրական կարգավորումները և հանրության ընկալումները, կարծես թե, այս ընտրություններում մի քանի քայլ առաջ էր: Իհարկե, մենք անելիք ունենք, որպեսզի Սահմանադրությունը, որպես մեր օրենսդրության մեր կարգավորման, իրավագիտակցության ողնաշար լինի, առավել կայուն, ունակ լինի կարգավորելու ցանկացած հարաբերություններ ցանկացած իրավիճակներում, որպեսզի ցնցումներ, Սահմանական ճգնաժամեր չլինեն: Կարծում եմ, որ ինչի մասին մենք պատկերացնում ենք, որ մոտ ապագայում տեղի կունենա»,-ասաց նա և նշեց , որ պետք է բոլորով աջակցենք, որ կայանա այդ ամենը:

 

 

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»