Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աշոտ Բարսեղյան. Խաղալու ենք հաջորդ փուլ անցնելու համար

СПОРТ

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալելու Մոնտենեգրոյի «Մլադոստին». խաղի նախօրեին Հայաստանի փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը ներկայացել է մամուլի ասուլիսին:

 

Բարսեղյանը նախ խոսել է պատասխան հանդիպման մասին՝ նաև պատասխանելով հարցերին.

 

«Մենք այս թիմի մասին կարծիք չունեինք, դիտել էինք տեսագրությունները: Գիտակցում էինք, որ մեր տեսածից այլ ֆուտբոլ կարող է ստացվել: Իրենք 7-8 նոր ֆուտբոլիստներ ունեին: 

 

Մեզ համար որոշակի պարզ էր, որ ֆիզիկականի վրա են ուշադրություն դարձնելու, ստանդարտներից են շատ խաղալու: Մենք առաջին կեսում առավելություն ունեինք, լավ անցկացրինք այն: 2-րդ խաղակեսում կասկածելի 11 մետրանոց նշանակվեց: Ես շատ եմ զրուցել, շատերն անգամ անհեթեթ են համարում: 11 մետրանոց, ներողություն, անցանք: Դրվագ եղավ, որ մրցավարը կարող էր 11 մետրանոց նշանակել իրենց դարպասին: 3-4 պահերին վտանգավոր իրավիճակ էր մեր դարպասի մոտ, կենտրոնացվածության վերաբերյալ խնդիրներ ունեցանք: Միանշանակ լավ ենք խաղացել, հաշիվը չի համապատասխանում, սակայն արդար լինենք, մրցակիցը լավ պահեր ուներ»:

 

 - Նորեկների մասին ի՞նչ կարծիք ունեք:

 

 - Երբ լեգիոներները գալիս են, տեսնում ենք, որ ֆիզիկական վիճակը լավը չէ: Մեր նոր տղաները լավ որակներ ունեն, բայց որոշակի ժամանակ է հարկավոր ֆունկցիոնալ վիճակը բարելավելու համար:

 

 - Որքա՞ն են հաջորրդ փուլ անցնելու շանսերը:

 

 - Շատ մեծ են: Մենք խաղալու ենք հաջորդ փուլ անցնելու համար: Եթե դրսում գոլ խփեինք, շանսերը շատ ավելի մեծ կլինեին: Այստեղ պետք է մտածենք գոլ չընդունելու համար: Այսօր վերլուծություններ ենք անելու, մեզ պետք չէ ավելորդ շտապողականություն: Մրցակիցը մի քիչ էլ «կեղտոտ» ֆուտբոլ խաղաց, ամեն կերպ Մուսոնդային ցանկանում էին շարքից հանել. Մուսոն իրեն «տղայի նման» պահեց: Մեզ պետք է գոլ խփել՝ ուշադիր լինելով պաշտպանությունում: 1:0-ն լուրջ հաշիվ է, բայց դեռ ոչինչ կորած չէ: 

 

 - Ինչո՞վ էր պայմանավորված, որ Գեղամ Հարությունյանը չխաղաց առաջին հանդիպմանը:

 

 - 1 շաբաթ առաջ վնասվածք է ստացել: Փառք Աստծո, ոտքի կոտրվածք չկար, բայց ոտնաթաթի խնդիր ունի: Նա կամային որակներ ունի, անգամ կաղալով կարող էր օգնել: Հույս ունեմ, որ նույնիսկ ցավելով վաղը նա կօգնի: Այն տղան է, որ կհաղթահարի ամեն ինչ:

 

 - Մտավախություն կա՞, որ 11 մետրանոցի գործոնը կարող է կրկնվել:

 

 - Տղաները մինչև վերջին սուլիչը պայքարելու են. ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ են: 

 

 - Ասացիք «ներողություն» բառը. մրցավա՞րն է ներողություն խնդրել:

 

 - Չեմ ասում բառացի ներողություն է խնդրել, բայց ես, երբ նյարդայնացած էի, նա ձեռքով արեց, հասկացա վերաբերմունքը: Ախր շատ միանգամից նշանակեց 11 մետրանոցը, առանց խորհրդակցելու:

 

 - Հայկական թիմերից ԵԼ-ում ամենամեծը «Գանձասար-Կապանի» շանսերն են...

 

 - Շատ ենք ցանկանում ուրախացնել ժողովրդին, ձեզ: Մեր ղեկավարությունը մեր կողքին է, շատ է աջակցում մեզ: Ասացին, որ մենք ենք խաղացել, իրենք՝ հաղթել: Ես շատ եմ ուզում հաջողության հասնել՝ ուրախացնելով բոլորին:

 

 - Վաղվա խաղում ճիշտ կլինի արագ գոլ խփե՞լ, թե՞ հակագրոհների վրա կենտրոնանալ:

 

 - Մեզ համբերություն է պետք. կարող ենք 80-րդ րոպեին գոլ խփել, ապա հաղթել: Մրցակիցը արագ է անցնում պաշտպանությունից հարձակում: Սկզբում պետք չէ հնարավորություններ տալ մրցակցին: Լինելու են պահեր: Ավելորդ շտապողականությունը սխալների է հանգեցնելու:

 

 - Իսկ ֆուտբոլիստների նյարդայնությունը չի՞ ավելանա:

 

 - Մինչև 70-րդ րոպեն կարող ենք 7 լավ պահ ունենալ...: Համբերություն: Իհարկե, կգա մի պահ, երբ կորցնելու բան չունենանք, բայց Աստված տա, դրան չհասնի:

 

 - Ֆունկցիոնալ վիճակը բավարար կլինի՞ պրեսինգի համար:

 

 - Պետք է կարողանանք կարճ և միջին փոխանցումներով «ներքևից» գործել: Երկրորդ հարկում առավելությունն իրենցն է:

 

 - Նախապատրաստվե՞լ եք 11 մետրանոց հարվածաշարի:

 

 - Երեկ ֆուտբոլիստները 11 մետրանոցներ են իրացրել: Վաղը կարճ մարզում ենք անցկացնելու, էլի 11 մետրանոցներ կխփենք: 

 

 - Կապանից երկրպագուներ կլինե՞ն:

 

 - Իհարկե, ղեկավարությունը լավ  աշխատում, ավտոբուսներ են տրամադրվել, որպեսզի գան այստեղ: 

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах?