Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախի իշխող քաղաքական ուժը Նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը

ОБЩЕСТВО

Շուշիի մշակույթի կենտրոնում հուլիսի 5-ին տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարը, որը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հանրապետության և կուսակցության օրհներգերի հնչեցումից հետո Արցախի իշխող քաղաքական ուժի համագումարի օրակարգը շուրջ 370 պատվիրակներին ներկայացրել է կուսակցության ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը: Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգելուց հետո համագումարի պատվիրակները հաստատել են կուսակցության նախագահի հաշվետվությունից, 2017թ.-ի հուլիս ամսում խորհրդարանի կողմից հանրապետության նախագահի ընտրության հարցում կուսակցության դիրքորոշման, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունից և կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունների հարցերից կազմված օրակարգը:

ԱՀԿ նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով համագումարի պատվիրակներին, նշել է, որ կուսակցությունը շուրջ տասը տարի հանդիսանում է հանրապետության դոմինանտ քաղաքական ուժը, որը երկրի մյուս առաջատար քաղաքական ուժերի հետ միասին մեծ պատասխանատվություն է ստանձնել ինչպես առաջընթացի, այնպես էլ թերացումների համար:

«Արցախի առաջատար մյուս քաղաքական ուժերի, ինչպես նաև ընդդիմության հետ միասին մեզ հաջողվել է հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտում լուրջ առաջընթաց գրանցել: ՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճի ապահովումից ստացված գումարները մենքշարունակ ուղղել ենք սոցիալական ծրագրերի քանակի ու ծավալների ավելացմանը: Արդյունքում, 2007թ.-ից սկսած մեր երկրում ծնունդների թիվըտարեկան շատացել է՝ 2050-ից հասնելով մինչև 2500-ի: Տնտեսության ոլորտում մեզ հաջողվել է ոչ միայն դիվերսիֆիկացնել առկահնարավորությունները,­ այլև՝ ստեղծել և զարգացնել նոր ուղղություններ: Մասնավորապես, էլեկտրաէներգիա սպառող երկրից անցած տասըտարիներին մեզ հաջողվել է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ զուգահեռ ավելացնելով ներքին սպառման ծավալները: Կառուցվել էՀայաստանի հետ կապող Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ երկրորդ մայրուղին, նույն հատվածում կառուցվել է երկրորդ օդային գիծը, որնապահովում է մեր հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Շուրջ 450 մլրդ դրամի շինարարություն է կատարվել մեր երկրում, որոնցարդյունքում կառուցվել են բազմաթիվ նոր դպրոցներ, մանկապարտեզներ, բնակարաններ, ջրագծեր և այլն: Մեծ ներդրումներ են կատարվելգյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում»,- ասել է Ա Հարությունյանը և հավելել, որ բոլոր այդ ծրագրերը հաջողվել են իրականացնել առաջին հերթին հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ինչպես տասը տարի առաջ նախագահ Սահակյանի հետ սկսել են «Միասին հանուն Արցախի» կարգախոսով, այսօր էլ քաղաքական մյուս առաջատար ուժերի՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հետ քաղաքական համաձայնության են եկել Սահմանադրությամբ սահմանված անցումային շրջանի նախագահի պաշտոնում առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:

«Բակո Սահակյանի գլխավորությամբ մեզ հաջողվել է երկրում շատ լուրջ առաջընթաց ապահովել: Տասը տարի առաջ նախագահի նախընտրականծրագիրը շատերը թերահավատությամբ էին կարդում, այսօր արդեն այդ ծրագրի գերակշիռ մասը իրականություն է դարձել: Համոզված եմ՝առաջիկա տարիներին մեզ հաջողվելու է զարգացնել այն ծրագրերը, որոնք տարիներ առաջ սկսել ենք ու հաջողություն ունեցել»,- ասել է Հարությունյանը:

Այնուհետև համագումարի քննարկմանն է դրվել առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հարցը: Համագումարը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Օրակարգի համաձայն՝ համագումարը լսել և հաստատել է կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ­ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը, ապա տեղի են ունեցել կուսակցության կենտրոնական խորհրդի կազմի և նոր նախագահի ընտրություններ: Համագումարը հաստատել է 77 հոգանոց խորհրդի կազմը, ապա նորընտիր կենտրոնական խորհրդի միաձայն որոշմամբ կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով կրկին վստահություն ցուցաբերելու համար՝ իր ելույթում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը անդրադարձել է հիմնականում կուսակցական շինարարությանը, ԱՀԿ առաջիկա ծրագրերին և կուսակցություն-հասարակություն ամենօրյա կապի ամրապնդման աշխատանքներին:

Կուսակցական պատվիրակների կողմից առաջադրած մի շարք հարցերի քննարկումից հետո «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարն ավարտել է իր աշխատանքները»:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами