Իրանը հայտնել է երկրում ռուսական Ս-300 համակարգերի տեղակայման մասին
МЕЖДУНАРОДНОЕԻրանը մարտական ծառայության համար տեղակայել է ռուսական Ս-300 զենիթ հրթիռային համակարգերը։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է իրանական ՀՕՊ «Խաթամ ալ Անբիա» բազայի հրամանատար, գեներալ Ամիր Ֆարզադ Էսմաիլին, փոխանցում է Lenta-ն։
Զինվորականը չի ճշգրտել, թե երբ են տեղակայվել ԶՀՀ-երը, նաեւ չի նշել դրանց տեղակայման վայրը։ Գործակալությունը նշում է, որ սա առաջին պաշտոնական հայտարարությունն է Իրանում Ս- 300 համակարգերի տեղակայման մասին։
Ավելի վաղ, 2017-ի մարտին Իրանի զինված ուժերը իրականացրել էին ռուսական զենիթային համակարգերի հաջող փորձարկումները։ Փորձարկումները կայացել են «Դեմավենդ» ՀՕՊ ուժերի զորավարժությունների շրջանակում։ Իրանցի զինվորականները արձակել են հրթիռներ, որոնց արդյունքում ենթադրյալ նշանակետերը հաջողությամբ ոչնչացվել են։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



