Պետք չէ հայելու մեջ երկար նայել. ահա, թե ինչու
ФОТОՊարզվում է` հայելիները կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդու վրա, ընդ որում՝ ինչպես լավ, այնպես էլ վատ: Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր մի քանի անգամ առնչություն է ունենում հայելիների հետ, բայց քչերն են պատկերացնում, թե իրականում ինչ ազդեցություն են մեզ վրա թողնում հայելիները: Ինչ է իրականում կատարվում, երբ երկար ժամանակ նայում ենք հայելու մեջ, կօգնի պարզել Past.am-ը:
Ամերիկացի գիտնականները մի շարք ուսումնասիրություն են անցկացրել, և պարզել, որ 3 րոպե և ավելի հայելու մեջ նայելու դեպքում այն կարող է քաշել էներգիան՝ վերածվելով էներգետիկ վամպիրի: Բացի այդ առաջանում է հոգնածություն և որոշ դեպքերում էլ` հիշողության կորուստ:

Տարածված կարծիք կա, որ ովքեր սիրում են երկար ժամանակ իրենց նայել հայելու մեջ, ապա արագ են ծերանում, քանի որ հայելին մարդկային էներգիան կլանելու հատկություն ունի, որի հետևանքով օրգանիզմը սկսում է ավելի վատ հաղթահարել շրջակա միջավայրի ազդեցությունը:
Խորհուրդ չի տրվում հայելու մեջ նայել հիվանդ կամ դժբախտ ժամանակ, որովհետև հայելին հիշում է նաև մեր էմոցիաները և մեր կուտակած բացասական լիցքերը մեր իսկ վրա կարող է անդրադարձնել։

Սակայն, պարզվում է, որ հայելին կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ մարդու վրա: Հայելու մեջ նայելիս ժպտալու դեպքում դրական էներգիա կարելի է ստանալ, որն էլ կօգնի բարձրացնել տրամադրությունն ու ազատվել սթրեսից:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



