Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան ԱՄՆ- ում. Ջավադյան
ОБЩЕСТВОՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վստահեցնում է, որ Հայաստանում սպառողական վարկերի տոկոսադրույքները իջնում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան ԱՄՆ-ում: «Մեզ մոտ սպառողական վարկերի առավելագույն չափը 24 տոկոս է, իսկ նվազագույն չեմ կարող ասել, որովհետև գործիքները տարբեր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:
Նա մանրամասնեց, որ կան բիզնես վարկեր, որոնց տոկոսադրույքն 8 տոկոս է: «Կան արտարժույթով վարկեր, որոնք տրվում են ցածր տոկոսադրույքներով: Օրինակ, ես վերջերս տեսել եմ եվրոյով վարկ, որի տոկոսադրույքը եղել է 6.5 տոկոս»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



