Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աղմկահարույց ինչ-ինչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ստեղծել պատերազմի իմիտացիա. քաղաքագետ

ПОЛИТИКА

Ադրբեջանը նպատակաուղղված գնում է անգամ  սեփական քաղաքացիների սպանությանը՝  բանակցային  սեղանին քաղաքական իրավիճակ փոխելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ ՀրանտՄելիք-Շահնազարյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների երեկվա հայտարարությունը կրկին ցույց  է տալիս, որ հստակ դատապարտում չկա Ադրբեջանի՝ խաղաղ բնակչությանը որպես վահան օգտագործելու մարտավարության եւ, ընդհանրապես, սահմանային իրավիճակը սրելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ առաջիկայում անվտանգության խնդիրներին առնչվող ցանկացած հարց դարձյալ մնում է Հայկական զինված  ուժերի ուսերին, քանի որ  դիվանագիտական զսպման որեւէ մեխանիզմ Ադրբեջանի հանդեպ չի աշխատում: Նրանք փորձում են այնպես անել, որ ապրիլյան ձախողումը չաշխատի որպես գործոն Ադրբեջանի դեմ, որպեսզի շրջանցելով այն՝ Ադրբեջանը փորձի բանակցային գործընթացը սկսել իր համար նախընտրելի կողմից»,- ասաց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեպետ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներին զինելու մասին բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումն էր սահմանային իրավիճակի հիմնական պատճառը, այնուամենայնիվ, պետք չէ անտեսել «Մեծ 20-յակ»-ի գագաթնաժողովը, ինչպես նաեւ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումը:   

«Ամեն դեպքում կարծում եմ, որ միջորդների  գնահատականներն, ըստ էության, առավել համապատասխանում են հայկական կողմի մոտեցումներին, իսկ Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան նման ահաբեկչական ճանապարհներով հարցեր լուծելու փորձեր անելն է»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում դեռեւս չի կանխատեսում, քանի որ Ադրբեջանը այն սանձազերծելու, առավել եւս հաջողության հասնելու համար որեւէ ռեսուրս չունի:

«Սա այն դեպքն է, երբ ցանկությունը եւ հնարավորությունները չեն համապատասխանում իրար,  այդ իսկ պատճառով նրանք փոխարինում են պատերազմը էմոցիոնալ կամ աղմկահարույց ինչ-որ գործողություններով, որը կստեղծի պատերազմի իմիտացիա»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն էին տարածել հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ: Հայտարարության մեջ համանախագահները նշել էին, որ «ստացել են տեղեկատվություն հուլիսի 4-ի ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղի շրջանում բռնության վերսկսման մասին, որը պատճառ է դարձել մարդկային կորուստների, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում»:

… Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբերհատվածներում հակառակորդը շարունակել էր խախտել հրադադարի պահպանմանռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35-ի սահմաններում արևելյանուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել էր 82-միլիմետրանոց ականանետ (4արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավորհակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60-միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60-միլիմետրանոց ականանետ (2արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայվածռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռայինկայանքներից (5 արկ) կրակ էր բացել հարավային ուղղությամբ գործողզորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելովնաև 82-միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-իսահմաններում ստիպված էին եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչիարդյունքում վնաս էր հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲհամապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով,հակառակորդն ունեցել է մարդկային կորուստներ: Ադրբեջանական սադրիչգործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել էր քաղաքացիական անձանց շրջանում երկուզոհի և մեկ վիրավորի մասին: 

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира