Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականի կազմը հայտնի է
СПОРТՀայտնի է բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականի կազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 30-30-ը Անդորրայում տեղի կունենա բասկետբոլի մինչև 16 տարեկան տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը հրապարակել է հավաքականի կազմը .
Դավիթ Քարամյան (Երևան, Հայաստան), Լևոն Վաթյան (Երևան, Հայաստան), Հովհաննես Պողոսյան (Երևան, Հայաստան), Արսեն Առստամյան (Երևան, Հայաստան), Աշոտ Հակոբյան (Երևան , Հայաստան), Յուրա Հարությունյան (Երևան, Հայաստան), Գևորգ Ղազանչյան (Երևան, Հայաստան), Գեորգի Շախնազարով (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) Սամվել Բունիաթյան (Նյուրնբերգ, Գերմանիա), Միկա Ավեդյան (Իրան, Թեհրան), Ալեքսեյ Չիժենոկ (Սևաստոպոլ, Ռուսաստան), Նիկիտա Գալցև (Սևաստոպոլ, Ռուսաստան):
Եվրոպայի մինչև 16 տարեկանների տղամարդկանց C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ուելսը, Մոլդովան, Ջիբրալթարը և Մալթան: