Ереван, 30.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանը ծրագրել էր սպանել հնարավորինս շատ երեխաների. հանրությանը ներկայացվեց «Արցախ 2016. ապրիլի երկրորդ օրը» ֆիլմը

МЕЖДУНАРОДНОЕ

Ապրիլյան պատերազմը նաեւ երեխայի դեմք ունի. «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը եւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հանրության դատին հանձնեցին «Արցախ 2016. ապրիլի երկրորդ օրը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը:  ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ  պատրաստված ֆիլմը պատմում է ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, որից անմասն չմնաց նաեւ Արցախի խաղաղ բնակչությունը, մասնավորապես` երեխաները, ովքեր ականատեսի աչքերով նկարագրում են` ինչպես ամեն ինչ սկսվեց, ինչպես հաղթահարեցին այդ օրերը, սակայն կորցրին  ընկերոջը` Վաղարշակ Գրիգորյանին:

Նախօրոք տեղանքի զննման տվյալների հիման վրա Ադրբեջանը ծրագրել էր հարված հասցնել ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցին` նպատակ ունենալով սպանել դպրոցականներին, ովքեր առավոտյան հստակ նախատեսված ժամանակահատվածում պետք է շարվեին դպրոցի բակում  եւ մասնակցեին ամենօրյա վարժանքին: Ընդամենը րոպեների տարբերությամբ երեխաները դուրս չեն եկել դպրոցից եւ հրաշքով չեն դարձել արկակոծման զոհ: 

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ադրբեջանը ամենեւին էլ միտում չունի հրաժարվելու իր ցեղասպան քաղաքականությունից:

«Այսօր պետք է փաստենք մի բան, որ պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքեր. այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ ավելի քան հարյուր տարի շարունակվող այդ ցեղասպանական գործողությունները արդեն իսկ դարձել են սովորական միջազգային հանրության համար: Ապրիլի 2-ից  սկսած  մինչեւ այսօր շարունակվող այս լայնածավալ հարձակումը վերջապես հետեւողական եւ արդյունավետ միջոցներով Հայաստանի կողմից պետք է հասցվի նախեւառաջ բոլոր պատշաճ ատյաններին, որպեսզի կարողանան հասկանալ, որ ադրբեջանական հանցագործ կլանի համար չկա տարբերություն, որ խաղաղ բնակիչ կամ երեխա է զոհվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Մարինա Գրիգորյանը վստահեցրեց` Ադրբեջանի միակ նպատակը եղել է հնարավորինս շատ երեխաների սպանել,  որպեսզի խուճապ առաջանա Արցախում, եւ մարդիկ լքեն իրենց հայրենիքը:

«Այս ամենն այնքան ակնհայտ է: Մենք որեւէ քարոզչական նպատակ չունենք, ֆիլմը ամբողջովին երեխաների եւ նրանց ծնողների վկայությունների եւ փաստերի վրա է հիմնված: Այս ֆիլմը մեկ անգամ եւս վկայում է, որ Ադրբեջանի ձեռագիրը, մեթոդներն ու քաղաքականությունը չեն փոխվում: Ադրբեջանը  եւ անձամբ Ալիևը, անշուշտ, մի քանի նպատակ էին  հետապնդում` այդ սադրանքներով ուշադրությունը շեղել սկանդալային հրապարակումներից, այդ թվում ԵԽԽՎ ներսում, ինչպես նաեւ հենց վերջերս բուլղարական մամուլում տեղ գտած բացահայտումներից, ըստ որոնց Ադրբեջանը շարունակական աջակցություն է ցուցաբերել այդ թվում իսլամական պետության ահաբեկիչներին»,-ասաց Մարինա Գրիգորյանը` հավելելով, որ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար պատրաստ է դիմել ամենադավադիր եւ ստոր մեթոդների` անգամ չխնայելով երեխաներին: 

Նա նշեց, որ իր համար դեռեւս անհայտ են մնացել վերջին օրերին սահմանային լարվածության պատճառով զոհված ադրբեջանցի մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները:

«Պետք է անցկացվի անկախ եւ պրոֆեսիոնալ հետաքննություն, թե իրականում ինչ է կատարվել այդ գյուղում, ինչքանով են պատժիչ գործողությունները բերել այդ արդյունքին, թե պարզապես այլ բաներ են եղել»,-ընդգծեց նա:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը, ով վստահեցրեց, որ պետք է միջազգային հանրությանը նման արձանագրված փաստերի միջոցով տեղյակ պահել այն ամենի մասին, ինչ կատարվում է:

«Նախագիծը հասանելի է 5 լեզվով, եւ ցանկալի կլիներ, որ այն հասանելի լիներ  նաեւ Ադրբեջանի հանրությանը, սակայն  մենք գործ ունենք  ամբողջովին տոտալիտար եւ փակ համակարգի հետ: Այնտեղ վերջին օրերին նույնիսկ արգելափակել են razm.info-ի, ինչպես նաեւ Հայաստանի հանրային ռադիոյի կայքերը, որպեսզի Ադրբեջանի հասարակությունն այլընտրանք չունենա եւ սնվի նրանց քարոզչական հիստերիայի նյութերով, որոնք պատրաստված են մեծ ցինիզմով, կեղծ  են եւ նախօրոք ծրագրված»,-եզրափակեց Արման Սաղաթելյանը:  

Սյուզի Մուրադյան 

 

Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»