Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ոռոգման համակարգի վրա ծախսած փողերը հետ բերելու փոխարեն նորից կպել են Սևանի «ջանից». «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է 2017թ–ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խորանարդ մետր առավելագույն ջրառից բացի ևս 100 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնել, նոր կոռուպցիոն բացահայտումների առիթ է հանդիսանում:

Բայց ո՛չ բնապահպանները, ո՛չ էլ հասարակությունը հերթական անգամ այդպես էլ չկարողացան հասկանալ, թե իրականում ինչու է կառավարությունն այդքան շահագրգռված այդ օրինագիծն անցկացնելու համար: Պարզ չդարձավ նաև, թե սեփական կուսակից անդամների ունեցվածքը փրկելո՞ւ, ջրային տնտեսության բարձիթողի վիճակը հերթական անգամ թաքցնելո՞ւ, թե այլ նպատակով էր ողջ ՀՀԿ կազմը լծվել այդ գործին, բայց որ հանրապետականները պատրաստ էին ամեն գնով արդարացնել այն, պարզ էր բոլորին:

Այն, որ երկար տարիներ պետբյուջեի փողերը մսխվել, բայց ոռոգման համակարգերն այդպես էլ չի վերանորոգվել, փաստ է: Բոլորին է հայտնի, որ ոռոգման համակարգի աղետալի վիճակը վերացնելու համար 2013 թ–ից մինչև 2015–ը պետբյուջեից 2 միլիարդ 602 միլիոն դրամ գումար է ծախսվել, բայց Վերահսկիչ պալատի 2015թ–ի ոլորտին վերաբերող ընթացիկ հաշվետվության համաձայն ջրի կորուստների ցուցանիշը ոչ միայն չի նվազել, այլև՝ աճել է: Ու, եթե 2013–ին ջրի կորուստը կազմել է 44,8%, ապա 2014–ին այն հասել է 45,5%–ի:

Իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ներկայացրած թվերն ավելի խոսուն են և ըստ պաշտոնական տվյալների ոռոգման ցանցի անմխիթար լինելու պատճառով կորուստները հասել են մինչև 54–55%–ի:

Ինչ վերաբերում է ջրառն ի շահ պետությանն օգտագործելու մասին հիմնավորումներին, ապա ըստ բնապահպանների, Ջրպետկոմի հիմնավորվան մեջ այդ մասով որևէ բառ անգամ չկա: Իսկ տարին սակավաջուր լինելու փաստարկներն այնքան շաբլոն են, որ դրա վրա առանձին տողով կանգ առնել ընդհանրապես չարժե: Պետք չէ մոռանալ նաև, որ Սևանից բացի ունենք Արաքս գետ, որից ջրառ իրականացնելու գործընթացը կազմակերպելու համար նախորդ տարիներին ծախսվել է 30,8 միլիոն դոլար վարկային գումար: Բայց թե ինչու ջրի պակասորդը հնարավոր չի լինում Արաքսից վերցնել, պաշտոնյաները չեն ասում:

Հարց է ծագում, թե ուր են գնացել այդ փողերը, եթե վիճակը լավանալու փոխարեն գնալով ավելի է վատացել, բայց որևէ փոփոխություն այդպես էլ չի գրանցվել: Ինչ վերաբերում է Արփա–Սևան ջրատարին, ապա մասնագետների պնդմամբ այդ ճանապարհով բավականին քիչ քանակությամբ ջուր է հոսում դեպի Սևան, քանի որ այն գնում է դեպի փոքր ՀԷԿ–եր, բայց թե տարեկան որքան է այն կազմում՝ ոչ ոք չգիտի:

Ի դեպ, Սևանա լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն, բացի այդ քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է՝ գիտեն անգամ դպրոցականները: Այն նաև ամրագրված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում, բայց ինչպես ասում են, երբ մասնավորին մի բան շատ է պետք լինում, օրենքները սկսում են թե՛ ճկունություն ձեռք բերել, թե՛ դառնալ էլաստիկ:

«SOS Սևան» նախաձեռնությունը բոլոր հարցերի պատասխանները գտնելու համար պատրաստվում է առաջիկայում բավականին խորքային ուսումնասիրություն իրականացնել ու նաև պարզել, թե նախագծին կողմ քվեարկած ու այդ նախագծի լոբբինգով զբաղվող պատգամավորներից ով ընդհանրապես ինչ թելերով է կապված նախագծին:

Պատգամավորների օդում կրակած որևէ «հիմնավորում» այնքան ժամանակ չեն կարող արդարացի լինել, քանի դեռ չի տրվել բարձրացված բոլոր հարցերի պատասխանները: Ավելին, չի բացառվում, որ նախագծին կողմ արտահայտած ու քվեարկած պատգամավորները հետագայում ավելի վատ վիճակի մեջ հայտնվեն, քանի որ սրանով պարզ ցույց տվեցին իրենց հարգանքի չափը սեփական երկրի ու ազգային արժեքների հանդեպ:

Մեկ հետաքրքիր դիտարկում ևս: Բնապահպանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային կազմակերպություններից այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար վերցված գումարների ու ժամկետների ավարտից հետո, առանց ներկայացնելու, թե նախորդ ծրագրով նախատեսված գումարները ինչի վրա են ծախսվել կամ որքան է կազմել դրանց արդյունավետությունը, նույն ծրագիրն իրականացնելու համար այլ ֆոնդերից են գումարներ վերցնում ու նույն գործն անում:

«Սևանին պետք է նայել որպես բնության մեծ հարստության, բայց ով որ Սևանին վերաբերում է որպես բիզնես–ռեսուրսի, ապա մենք ուզում ենք հասկանալ, թե ով է դա անում, ինչպես է անում և ինչպես են իրենց պետական դիրքն օգտագործում անձնական շահերի ու հարստացման համար» ,– «Փաստի» հետ զրույցում նշեց բնապահպան Ինգա Զարաֆյանը:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»